25.11.2024
Իրանը կարող է չեղարկել վիզային ռեժիմը ռուսաստանցի զբոսաշրջիկների համար
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը շփման գծում կրկին դիվերսիայի փորձ է արել

Ադրբեջանի զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի շփման գծում կրկին դիվերսիոն գործողության փորձ են իրականացրել: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը:

Հունվարի 14-ի ուշ երեկոյան ադրբեջանակ հատուկ ջոկատայինները դիվերսիոն փորձ են իրականացրել: ԼՂՀ ՊԲ առաջնագծում գտնվող ստորաբաժանումները նկատել են հակառակորդին և պատասխան գործողություններ են իրականացրել՝ հետ մղելով հակառակորդին ելման դիրքեր: Փոխհրաձգության ընթացքում զոհվել է հակառակորդի երկու զինվոր: Հայկական կողմը կորուստներ չունի:

Ընդհանուր առմամբ հունվարի 14-15-ը հակառակորդը շփման գծում արձակել է մոտ 600 կրակոց հայկական դիրքերի ուղղությամբ՝ օգտագործեկով հրաձիգներ և նռնականետեր:

Նշենք, որ ադրբեջանական կողմից սա այս տարի դիվերսիոն գործողության առաջին փորձն է: Վերջին օրերին առաջնագծում իրավիճակը հարաբերականորեն հանգիստ էր, ի տարբերություն դեկտեմբերի լարվածության կտրուկ աճին: