1.11.2025
Զեկույց. Իրանի հետ համաձայնագիրը կակտիվացնի համագործակցությունը Հարավային Կովկասի հետ
30.07.2015
Զեկույց. Իրանի հետ համաձայնագիրը կակտիվացնի համագործակցությունը Հարավային Կովկասի հետ

Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստորագրված համաձայնագիրը և հետագայում պատժամիջոցների չեղարկումը կհանգեցնի Իրանի և Հարավային Կովկասի երկրների միջև առևտրի և տնտեսական համագործակցության աճին: Ըստ Bank of America Merrill Lynch զեկույցի, Իսլամական Հանրապետության դեմ կիրառած պատժամիջոցների չեղարկումը մեծացնում է Թեհրանի և հարևանների միջև ազատ առևտրի բարելավման հնարավորությունը, փոխանցում է emirates247.com-ը: Զեկույցի հեղինակները կարծում են, որ պատժամիջոցների չեղարկումը կհանգեցնի Իրանի ներքին պահանջարկի ավելացմանը, օտարերկյան ներդրումներին և առևտրի խթանմանը: «Պատժամիջոցների չեղարկումը կարող է մինչև 2020 թվականն ավելացնել ներկրման պահանջարկը տարեկան մինչև 200 միլիարդ դոլար՝ այսօրվա 80 միլիարդի փոխարեն: Գոյություն ունի նաև նավթի արտահանման մեծացման հնարավորություն և այն հասցնելու 2012թ.-ի ծավալների: Ընդհանուր առմամբ, ինչպես կարծում են բանկի վերլուծաբանները, եթե չլինեին արևմտյան պատժամիջոցները, ապա իրանական տնտեսությունն այս տարիներին կկարողանար հասնել Սաուդյան Արաբիայի տնտեսության մակարդակին»,-նշված է զեկույցում: Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա Երևանը և Թեհրանը պատժամիջոցների չեղարկումից հետո հույս ունեն իրականացնել փաստացի սառեցված նախագծերը: Խոսքը գնում է Արաքս գետի վրա Մեղրիի ՀԷԿ-ի, Երրորդ բարձրավոլտ գծի, Իրան-Հայաստան երկաթգծի, նավթավերամշակման գործարանի կառուցման մասին: