14.10.2024
Վերլուծաբան. Քրդերը Մերձավոր Արևելքում իրական ուժի են վերածվել
prev Նախորդ նորություն

Պուտին. ՌԴ-ի գործողությունները Սիրիայում լեգիտիմ են, նրանց նպատակը՝ նպաստել խաղաղության հաստատմանը

ԱՄՆ-ը խաբում էր ՌԴ-ին ու ողջ աշխարհին՝ խոսելով Իրանի միջուկային սպառնալիքի մասին: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Միջազգային Վալդայ ակումբի պլենար նիստում:

«Օրերս իրականացվել են Եվրոպայի ԱՄՆ-ի հակահրթիռային համակարգի առաջին փորձարկումները: Ի՞նչ է դա նշանակում: Նշանակում է, որ երբ մենք վիճում էին մեր ամերիկացի գործընկերների հետ, իրավացի էինք: Մեզ և ամբողջ աշխարհին կրկին անգամ փորձում էին մոլորության մեջ գցել, իսկ ավելի պարզ ասացծ՝ խաբում էին»,-նշել է Պուտինը:

ՌԴ նախագահը հիշեցրել է, որ Իրանի միջուկային խնդրիրը լուծված է, սակայն ԱՄՆ-ը շարունակում է զարգացնել իր հակահրթիռային համակարգը: Նրա խոսքով, ԱՄՆ-ի միակողմանի դուրս է եկել հակահրթիռային պաշտպանության սահմանափակման մասին համաձայնագիրց: "Այս պահին Իրանից ոչ մի վտանգ չկա, հակահրթիռային համակարգ կառուցելու անհրաժեշտություն չկա", - ասել է նա:

«Մենք իրավունք ունենք սպասելու, որ ԱՄՆ-ը կդադարեցնի հակահրթիռային համակարգի կառուցումը: Սակայն նման բան չի կատարվում, ամեն ինչ շարունակվում է»,-նշել է ՌԴ նախագահը:

Պուտինը անդրադարձ է կատարել նաև Սիրիայի հակամարտությանը: Նրա խոսքով, ռազմական հաղթանակը Սիրիայում գրոհայինների նկատմամբ չի լուծի բոլոր խնդիրները՝ անհրաժեշտ է քաղաքական գործընթաց: Ահաբեկիչներին դիմագրավելու համար անհրաժեշտ է միավորել Իրաքի, Սիրիայի կանոնավոր բանակները, քրդական և սիրիական տարբեր ընդդիմադիր ջոկատներ:

«Սիրիայի պաշտոնական իշխանությունների դիմումից հետո մենք որոշում ենք կայացրել սկսել ռուսական ռազմական գործողությունը այդ երկրում: Ընդգծեմ, այն լիովին լեգիտիմ է, նրա միակ նպատակն է նպաստել խաղաղության հաստատմանը, և ես վստահ եմ, որ ռուսական ռազմական գործողություններն անհրաժեշտ ազդեցությունը կունենա, կօգնեն պաշտոնական իշխանություններին պայմաններ ստեղծել հետագա գործողությունների համար քաղաքական կարգավորման ուղղությամբ»,-հավելել է ՌԴ նախագահը, փոխանցում է vesti.ru կայքը:
Թուրքագետ. Էրդողանի միակ շանսը ընտրություններում՝ քրդամետ կուսակցությանը դուրս մղել քաղաքական դաշտից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ