3.10.2024
Նովակ. ՌԴ-ը և Իրանը համաձայնեցրել են 40 միլիարդ դոլարի նախագծեր
prev Նախորդ նորություն

Վերլուծաբան. Քրդերը Մերձավոր Արևելքում իրական ուժի են վերածվել

Այսօր քրդերը Մերձավոր Արևելքում իրական ուժի են վերածվել, որոնց հետ պետք է բոլորը հաշվի նստեն և բնական է քրդերը ցանկանում են ստանալ դիվիդենտներ այդ նոր կարգավիճակից, հույս ունենալով նաև դիվանագիտական մակարդակում պաշտոնական դիվանագիտական ներկայացուցչություն ունենալ Մոսկվայում: Այդ մասին հայտարարել է Քուրդ ժողովրդի հետ համերաշխության և համագործակցության միության նախագահ Յուրի Նաբիևը:

Նրա խոսքով, ՌԴ-ի ու քրդերի, մասնավորապես Ժողովրդավարական միություն կուսակցության հետ կապեր են հաստատվել բավականին վաղուց. կուսակցության առաջնորդ Սալիհ Մուսլիմը բազմաթիվ անգամ Մոսկվայում մասնակցել է բանակցություններում:

Անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերությունների հեռանկարին՝ փորձագետը նշել է, որ Անկարայի հետ հարաբերությունները հետին պլան են մղվել Սիրիայում հատուկ գործողության ֆոնին, փոխանցում է pravda.ru կայքը:

Ըստ նրա, թուրքական իշխանությունները բացահայտ դժգոհություն են հայտնել Սիրիայում ռուսական գործողություններից, ինչպես նաև Մոսկվայի՝ քրդերի հետ ունեցած կապերից:

Նրա խոսքով, թուրքական իշխանությունները կարծում են, որ Ժողովրդավարական միություն կուսակցությունը համագործակցում է Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ, որը Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն է համարվում և որի դեմ էլ այժմ մարտական գործողություններ են ընթանում ինչպես Թուրքիայի տարածքում, այնպես էլ Իրաքի հյուսիսում՝ Իրաքյան Քրդստանում: Նա հավելել է, որ թուրքերի դժգոհությունը կանխատեսելի էր:
Պուտին. ՌԴ-ի գործողությունները Սիրիայում լեգիտիմ են, նրանց նպատակը՝ նպաստել խաղաղության հաստատմանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում