26.11.2024
Այաթոլա Խամենեին հավանություն է տվել
prev Նախորդ նորություն

Նովակ. ՌԴ-ը և Իրանը համաձայնեցրել են 40 միլիարդ դոլարի նախագծեր

ՌԴ-ը և Իրանը համաձայնեցրել են 40 միլիարդ դոլարի հասնող նախագծեր: Այդ մասին Իրան կատարած այցի արդյունքներով հայտարարել է ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի նախագահ, ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:

«Ես համաձայն չեմ, թե մենք ուշանում ենք իրանական շուկա դուրս գալու առումով: Մենք այդ աշխատանքը սկսել ենք այլ երկրներից ավելի շուտ և վերջին երկու տարվա ընթացքում հասել ենք բաների՝ մենք արդեն համաձայնեցրել ենք 40 միլիարդ դոլարի հասնող նախագծերի ցուցակ»,-նշված է Էներգետիկայի նախարարության կայքում:

Նովակն ընդգծել է, որ 2014թ.-ի դրությամբ ապրանքաշրջանառության ծավալը`1.68 միլիարդ դոկար, չի բացահայտում երկու երկրների տնտեսությունների ներուժը:
«Մեր առևտրա-տնտեսական հարաբերությունները պատմականորեն զարգանում են բարեկաման և բարիդրացիական հարաբերությունների ոգով, այսօր մենք գտնվում ենք նոր փուլում: Իրանը մեր համար ռազմավարական գործընկեր է»,-նշել է նախարարը:

Նովակը ՌԴ-ի ու Իրանի համագործակցության ուղղություններից նախանշել է համատեղ նախագծերը օգտակար հանածոների հետախուզման և արդյունանման ոլորտում, ՋԷԿ-ի հզորությունների արդիականացման, ռուսական կապի և տեխնոլոգիաների մատակարարում, տիեզերք, տրանսպորտ, այդ թվում ծովային, ինչպես նաև երկաթգծային ենթակառուցվածքների շինարարություն, փոխանցում է vz.ru-ը: