14.10.2024
Պուտին. ՌԴ-ի գործողությունները Սիրիայում լեգիտիմ են, նրանց նպատակը՝ նպաստել խաղաղության հաստատմանը
prev Նախորդ նորություն

Թուրքագետ. Էրդողանի միակ շանսը ընտրություններում՝ քրդամետ կուսակցությանը դուրս մղել քաղաքական դաշտից

Կենսունակ կառավարություն ձևավորելու անկարողությունը կդառնա Թուրքիայում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման պատճառներից մեկը: Այդ մասին հայտարարել է թուրքագետ Ալեքսանդր Սոտնիչենկոն:

Փորձագետի խոսքով, իշխող Արդարություն և զարգացում կուսակցության միակ շանսը, որը համանախագահներից է գործող նախագահ Ռեջեփ Էրդողանը, լիարժեք հաղթանակ տանել, գրավել խորհրդարանում տեղերի 50%-ից ավելի՝ դա քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիայի կուսակցության դուրս մղելն է օրինական քաղաքական դաշտից:

Հաշվի առնելով Ժողովուրդների դեմոկրատիայի կուսակցության բարձր վարկանիշտ՝ ըստ Սոտնիչենկոյի, կարելի է միայն արգելել այդ կուսացկության գործունեությունը էլեկտորալ մախինացիաների միջոցով, օրինակ հարավ-արևելյան շրջաններում արտակարգ դրություն մտցնելով:

Նա նշել է, որ այդ դեպքում անհնար կլինի խուսափել Անկարայի և քրդերի միջև սրացումներից, որոնք կարող են հասնել 80-90-ական թթ.-ի սրությանը: Նրա խոսքով, որոշ թուրք փորձագետներ խոսում են Սիրիայից դեպի Թուրքիա անկայունության արտահանման մասին և նրանք որոշ իմաստով իրավացի են:

Սոտնիչենկոն նշել է, որ եթե Արդարություն և զարգացում կուսակցությունը չկարողանա հավաքել բավարար ձայներ միակուսակցական կառավարություն ձևավորելու համար, ապա կստեղծվի կոալիցիա:

Փորձագետի կարծիքով, նման կոալիցիայի անդամները կփորձեն խորտակել մեկը մյուսին, այլ ոչ թե զբաղվել սոցիալական և տնտեսական խնդիրների լուծմամբ: Թուրքիայի պատմության մեջ չի եղել կոալիցիոն կառավարության դրական օրինակ: Նա հավելել է, որ բազմակուսակցական կառավարությունը, որպես օրինակ, երկիրը տարել է դեպի անկայունություն և ռազմական հեղաշրջումներ, փոխանցում է vestifinance.ru կայքը:
Կազիմիրով. Բաքուն պատրաստ չէ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ