26.11.2024
Պեսկով. ԻՊ-ի դեմ հաղթանակն անհնար է առանց սիրիական բանակի ցամաքային գործողության
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները կարող են անակնկալ մատուցել

Նոյեմբերի 1-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական նոր ընտրությունները կարող են անակնկալ մատուցել: Այդ մասին հայտարարել է Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ, իսրայելական Արտաքին տարածաշրջանային քաղաքականության Mitvim ինստիտուտի հիմնադիր և ղեկավար Նիմրոդ Գորենը:

Նրա խոսքով, կոալիցիոն կառավարություն ձևավորելու և խորհդարանական ընտրություններ նախապատրաստելու ամիսներ տևած գործընթացը կարող է որոշակի անակնկալներ մատուցել ընտրությունների արդյունքներով: Փորձագետը կարծում է, որ ըստ առկա կանխատեսումների, Թուրքիայում նոր ընտրությունների արդյունքները շատ չեն տարբերվելու այս տարվա հունիսին կայացած ընտրություններից, փոխանցում է Trend-ը:

«Արդարություն և զարգացում կուսակցությունը կկարողանա հավաքել ձայների մեծամասնությունը, սակայն այն չի կարողանա ձևավորել միակուսակցական կառավարություն: Այդ իրավիճակում պետք է ձևավորվի կոալիցիան կառավարություն: Այս անգամ Ռեջեփ Թայիփ Էչդողանը պետք է աջակցի դրա ձևավորմանը հանուն Թուրքիայի քաղաքական կայունության», -նշել է նա:

Նա հիշեցրել է, որ Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Արադրություն և զարգացում կուսակցությունը, որը հավաքել էր ձայների մեծամասնությունը, երկարատև բանակցություններ է վարել Ժողովրդա-հանրապետական կուսակցության հետ կոալիցիոն կառավարություն ձևավորելու համար:

Փորձագետի խոսքով, ԱԶԿ-ի համար կոալիցիոն կառավարություն ձևավորելու հարցում ավելի հարմար գործընկեր է Ազգայնական շարժում կուսակցությունը, հատկապես երկրի հարավ-արևելյան քրդաբնակ շրջաններում տիրող իրավիճակի ենթատեքստում:

Նրա խոսքով, նոր կառավարության նպատակներից մեկն է Թուրքիան կրկին վերածել տարածաշրջանային ազդեցիկ խաղացողի: Գորենը հավելել է, որ Թուրքիան այդ նպատակով պետք է բարելավի հարաբերություններն Իսրայելի և Եգիպտոսի հետ, ինչպես նաև աջակցի Կիպրոսում խաղաղ գործընթացին: