10.11.2026
Այս  տարին դարձավ նշանակալի հանգրվան ԵՄ հետ հարաբերությունների խորացման առումով
prev Նախորդ նորություն

Փաշինյանը Զարեհ Սինանյանին 3 օրով գործուղել է Թուրքիա

ՎարչապետՆիկոլ Փաշինյանի որոշմամբ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը 3 օրով գործուղվել է Թուրքիա։


Նրա հետ մեկնել են նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչության պետ Հովհաննես Ալեքսանյանը և ինտեգրման բաժնի պետ Նարինե Կյուրեղյանը։


Սինանյանն այնտեղ հանդիպումներ կունենա հայ համայնքների ներկայացուցիչների, կրթական և մշակութային կենտրոնների, հայկական կազմակերպությունների, ինչպես նաև հայազգի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ՝ առկա կապերն ամրապնդելու և հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները քննարկելու նպատակով։

ԵՄ–ի հետ համագործակցության 2 համաձայնագիր է ստորագրելու
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` 168.am
09.11.2026
Երևանը պատասխանել է գազի հարցով Մոսկվայի նամակին․ Խուդաթյանը մանրամասներ չի հայտնում