10.11.2026
Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով. Վարդևանյան
prev Նախորդ նորություն

Արսեն Գևորգյանի անժամանակ մшհը ծանրանալու է օրվա իշխանությունների խղճին. Թանդիլյան

Արսեն Գևորգյանի անժամանակ մшհը ծանրանալու է օրվա իշխանությունների և նրանց քաղաքական օրակարգը սպասարկող դատաիրավական համակարգի խղճին։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի հայտարարությունը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան կապակցությամբ։


«Խոր ցավով տեղեկացա «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան մասին, որը տեղի է ունեցել կալանավայրում։


Այս իշխանության զազրելի գործելակերպի հետևանքով ևս մեկ մարդկային կյանք կիսատ մնաց։ Միայն վերջին մեկ տարվա ընթացքում քանի՞ դեպք է գրանցվել, երբ կալանքի են տարվել մարդիկ՝ ծանր հանցակազմ չպարունակող գործերով։


Ի՞նչ է սա, եթե ոչ՝ սպանություն քաղաքական այլախոհության պատճառով։ Կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառումը պատժամիջոց է, երբ արդարացված չէ։ Իսկ այս իշխանությունների դեպքում՝ մահախոսական՝ քաղաքական ընդդիմախոսների հանդեպ։ Մեկ այլ դեպքում՝ սպանություն հենց տան բակում․․․


Այս երկրի դատաիրավական համակարգը պարտավոր է հաշիվ տալու իրեն, ի վերջո ո՞ւմ է ծառայում․ Փաշինյանի օրակարգին, թե օրենքին։ Բավական է խաղալ մարդկային ճակատագրերի հետ։


Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և նրանց քաղաքական օրակարգը սպասարկող դատաիրավական համակարգի խղճին։ Սա ողբերգություն է, որի հանգամանքները պետք է լիարժեք և անաչառ քննության ենթարկվեն։


Իմ ցավակցությունները Արսեն Գևորգյանի հարազատներին և ընկերներին»,- նշել է նա։

 Լուսանկարը` 168.am
09.11.2026
Երևանը պատասխանել է գազի հարցով Մոսկվայի նամակին․ Խուդաթյանը մանրամասներ չի հայտնում