10.11.2026
Սահմանադրությունը պարտության հետևանքների օրինականացման գործիք չէ
prev Նախորդ նորություն

Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով. Վարդևանյան

Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին:


«Տևական ժամանակ է, ինչ ուղիղ խոսում ենք այն մասին, որ կալանքը Հայաստանում վերածվել է ոչ միայն քաղաքական ռեպրեսիվ գործիքի, այլև հենց չարիքի։ Արսեն Գևորգյանը, պաշտպանված լինելով անմեղության ու ազատության կանխավարկածով, որոնք կոպտորեն խախտվել էին իրավասու պաշտոնյաների կողմից` եղել է բացառապես պետության պատասխանատվության ներքո և այդ պայմաններում տեսնում ենք սարսափելի փաստը։


Վերջապես հասկացեք՝ կալանքը պատիժ չէ, դա զուտ ծայրահեղ խափանման միջոց է, իսկ դուք բազմաթիվ մարդկանց տանում եք անհիմն կալանքի, քանի որ չեք պատկերացնում Հայաստանն առանց քաղբանտարկյալների ու գերբնակեցված կալանավայրերի։ Դուք կալանավորված անձանց նվազագույն բժշկական օգնության երաշխիքներ չունեք, բայց անպայման տանում եք կալանավայր, որ ի՞նչ լինի։ Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով։ Սա է ատելության, կալանքի ֆետիշացման ու քաղաքական հետապնդման հերթական ողբերգական օրինակը:


Խորին ցավակցություններս Արսեն Գևորգյանի ընտանիքին»,-գրել է նա:


 

Արսեն Գևորգյանի անժամանակ մшհը ծանրանալու է օրվա իշխանությունների խղճին. Թանդիլյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` 168.am
09.11.2026
Երևանը պատասխանել է գազի հարցով Մոսկվայի նամակին․ Խուդաթյանը մանրամասներ չի հայտնում