10.11.2026
ԵՄ–ի հետ համագործակցության 2 համաձայնագիր է ստորագրելու
prev Նախորդ նորություն

Ջուլհակյանը 3 օրով մեկնում է Ստրասբուրգ, այնտեղից 3 օրով Բրյուսել, ապա 5 օրով՝ Վարշավա

 


ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ, ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը 3 օրով (նոյեմբերի 16-18) կմեկնի Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն)։


Այնտեղ նա կմասնակցի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) 104-րդ լիագումար նիստի աշխատանքներին։


Դրանից հետո նոյեմբերի 18–21–ին Ջուլհակյանը կմեկնի Բրյուսել՝ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի (ՖԽՎ) Եվրոպայի տարածաշրջանի համաժողովին մասնակցելու համար։


Իսկ այդտեղից էլ Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի 5 օրով (նոյեմբերի 21–25–ին) կմեկնի Վարշավա (Լեհաստանի Հանրապետություն)։


Նա Վարշավայում կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) «Նոր ժողովրդավարական պայմանագիր» հատուկ հանձնաժողովի հերթական նիստին։

 Լուսանկարը` 168.am
09.11.2026
Երևանը պատասխանել է գազի հարցով Մոսկվայի նամակին․ Խուդաթյանը մանրամասներ չի հայտնում