14.10.2024
Փորձագետ. Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները կարող են անակնկալ մատուցել
prev Նախորդ նորություն

Ուորլիք. ՀՀ-ի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչումը Բաքվում կընկալվի որպես սադրանք

ՀՀ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը Բաքվում կընկալվի որպես սադրանք և կբարձրացնի հակամարտութայան նոր էսկալացիայի հնարավորությունը: Այդ մասին հոկտեմբերի 26-ին Երևանում մամուլի ասուլիսին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Նրա խոսքով, սակայն, ասվածը չի նշանակում, որ ինքը պատերազմ է կանխատեսում: «Մենք ամեն կերպ ձգտում ենք, որպեսզի բանակցությունների միջոցով ապահովենք այդ համակարտության երկարաժամկետ հանգուցալուծումը»,-նշել է Ուորլիքը:

Պաշտոնական Երևանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ Ադրբեջանի ագրեսիայի դեպքում ՀՀ-ը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այդ մասին հայտարարել են ինչպես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, այնպես էլ արտաքին գերատեսչության ներկայացուցիչները:

Ամերիկացի համանախագահը ասաց, որ Երևանից նրանք վաղը կմեկնեն Ստեփանակերտ, հետո նպատակ ունեն հատել շփման գիծը և մեկնել Ադրբեջան:

«Բոլոր այդ մայրաքաղաքներում մենք պատրաստ ենք քննարկել երեք առանցքայի հարցեր: Առաջին՝ բռնությունների կանխարգելումն է, սահմանում գնդակոծությունների դադարեցումը: Մենք շատ մտահոգված ենք ծանր տեխնիկայի, հրետանային համակարգերի կիրառմամբ: Մենք ցանկանում ենք, որ կողմերը իրենց վրա պարտավորություն ստանձնեն զերծ մնալու ականանետերի, նռնականետերի և այլ համակարգերի կիրառությունից: Երկորդ՝ մենք ցանկանում ենք համաձայնեցնել ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակը մինչև այս տարվա ավարտը: Մենք ցանկանում ենք խոսել նաև կարգավորման էլեմենտների մասին: Երրորդ՝ փոխադարձ վստահության ամրապնդում: Մենք կարծում ենք, որ հակամարտության կողմերը պետք է օգտագործեն ժողովրդական դիվանագիտության գործիքակազմը: Դա կլիներ կարգավորման արդյունավետ մեխանիզմներից մեկը»,-նշել է նա:

Անդրադառնալով նախագահների հանդիպման ժամկետների հարցին՝ Ուորլիքը նշել է, որ այն հավանաբար կկայանա ՀՀ սահմանադրական հանրաքվեից հետո: Հանրաքվեն նախատեսված է դեկտեմբերի վեցին:

Ուորլիքը նաև անհրաժեշտ է համարում համատեղ աշխատանքային խմբերի կամ հանձնաժողովների ստեղծում, որոնք կաշխատեին համապարփակ կարգավորման մանրամասների վրա: Ըստ նրա, տարին մի քանի անգամ նախագահների և ԱԳ նախարարների մակարդակներով հանդիպումները բավարար չեն: Անհրաժեշտ են անընդհատ կապ պաշտպանել և խնդրի կարգավորման ուղղությամբ համատեղ աշխատանք:
Ուորլիք. ԵԱՀԿ ՄԽ-ը չի կարող մշտադիտարկման տակ պահել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ