4.11.2025
Փորձել էին վճարել կեղծ թղթադրամներով. երկու անձ ձերբակալված է
prev Նախորդ նորություն

ՆԳՆ–ում քննարկվել են թմրամիջոցների տեղափոխման դեմ պայքարի միջոցառումները

Նոյեմբերի 4-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։


ՆԳՆ–ից հայտնում են, որ հանձնաժողովի կազմում ներգրավված էին ՆԳ նախարարության ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Գլխավոր դատախազության, Պաշտպանության, Առողջապահության, Արդարադատության նախարարությունների, Քննչական կոմիտեի և Պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ։


Հանձնաժողովի նախագահ Վարդան Վարդանյանն անդրադառնալով ապօրինի թմրաշրջանության դեմ պայքարի շրջանակում իրականացված աշխատանքին՝ կարևորել է շահագրգիռ գերատեսչությունների համագործակցությունը, որի նպատակը համընդհանուր խնդրի դեմ պայքարում դրական արդյունքներ արձանագրելն է։


Հանձնաժողովի անդամները ներկայացրել են ընթացիկ տարում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում իրականացված աշխատանքի արդյունքները և հայտնաբերման, բացահայտման ու կանխարգելման ուղղությամբ գործուն քայլերը։


Ընդգծվել է մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցների տեղափոխման դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ու այդ ուղղությամբ համատեղ իրականացվող միջոցառումների անհրաժեշտությունը։


Քննարկվել են ՄԱԿ-ի Թմրամիջոցների դեմ պայքարի հանձնաժողովի 69-րդ նստաշրջանում Հայաստանի Հանրապետության՝ նախագահությունն ստանձնելու և ընթացիկ աշխատանքների վերաբերյալ հարցեր։ Նախանշված խնդիրների լուծման ուղղությամբ արվել են կոնկրետ առաջարկություններ:


Վարդան Վարդանյանը արդյունավետ քննարկման համար շնորհակալություն հայտնելով միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին՝ ընդգծել է թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ ամենօրյա հետևողական աշխատանքի անհրաժեշտությունը։

Գյուղատնտեսության խթանման համար նախատեսվել է շուրջ 10.1 մլրդ դրամ
Հաջորդ նորություն next