4.11.2025
ՆԳՆ–ում քննարկվել են թմրամիջոցների տեղափոխման դեմ պայքարի միջոցառումները
prev Նախորդ նորություն

Գյուղատնտեսության խթանման համար նախատեսվել է շուրջ 10.1 մլրդ դրամ

Էկոնոմիկայի նախարարության համար 2026 թվականին պետբյուջեից նախատեսվող 74.5 մլրդ դրամ բյուջեի 39.4 մլրդը կկազմեն գյուղատնտեսության գծով ծախսերը: Այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026թ պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումներում:


Նրա խոսքով՝ էկոնոմիկայի նախարարության 2026թ բյուջեի մեծ մասը՝ 39.4 մլրդ դրամը նախատեսված է գյուղատնտեսության ոլորտում 5 ծրագրերի իրականացման համար: Առհասարակ, մեր բյուջեն 74.5 մլրդ դրամ է, որից միայն 39.4 մլրդ-ը գյուղատնտեսության գծով ծախսերն են:Գյուղատնտեսության խթանման գծով նախատեսված է 10.1 մլրդ դրամ:


Մասնավորապես 5.3 մլրդ դրամ ուղղվելու է նախորդ տարիներից իրականացվող ներդրումային խոշոր 4 ծրագրերի իրականացմանը՝ անասնաբուծության ոլորտում: Կառուցվում է 2 մեծ թռչնաբուծարան, 1 խոզաբուծարան, 1 խոշոր տոհմային անասնաֆերմա:


Պապոյանը նշեց, որ գյուղատնտեսական հումքի մթերումների գծով նախատեսվել է 3.1 մլրդ դրամ: Սրանից օգտվելու է 50 վարկառու, նախորդ տարիներից՝ 158 վարկառու: Մասնավորապես՝ խաղող, լոլիկ, կաթ և բազմաթիվ այլ գյուղատնտեսական հումքերի մթերումների ժամանակ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում է իրականացվում:


700 մլն դրամ ուղղվելու է գյուղոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքներին: Ծրագիրը հիմա չկա, նախկինում գործել է 0 տոկոսով: Հիմա պետությունը դեռ շարունակում է տոկոսներ վճարել: