5.11.2025
0,5-1,5 մլն դրամը դժգոհություն է առաջացրել ՔՊ-ում. ո՞վ կվճարի 2026-ի «գլխագինը»
prev Նախորդ նորություն

«Հայաստանի 4-րդ Գյոյչայական Հանրապետությունը»

«Գյոյչայի» մասին Ալիևի հայտարարություննունի մեկ այլ կարևոր նրբություն. իսկ որտե՞ղհնչեց այդ միտքը։
 
Ալիևն այդ հայտարարությունն արեց Ադրբեջանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի հիմնադրման 80-ամյակիմիջոցառմանը։ Սա մի կողմից Ակադեմիայի կարևորության շեշտումն էր, մյուս կողմից՝գիտական հանրության առջև դրվողպետական խնդիր։


Ի հակակշիռ՝ Հայաստանում այսիշխանությունը տանում է գիտություններիազգային ակադեմիայի աստիճանականլուծարման պրոցես։ Նոր օրենսդրական կարգավորմամբ՝ Ակադեմիային տրվում է շարքային ՀԿ-ի կարգավիճակ, որը միջանկյալ քայլ է լինելու լուծարման ճանապարհին։


Ի՞նչն է քաղաքակրթական մրցակցայինառավելություն տալիս պետություններին. գիտությունը (այդ թվում՝ Ակադեմիան),օպերան, մշակույթը, կոնսերվատորիան, Մատենադարանը, Էջմիածինը, Արոնյանը, Մխիթարյանը, սպորտը, կինոն և նման այլ բաներ։


«Ակադեմիական քաղաք» ուտոպիստական ծրագրի տակ քանդում են Հայաստանի քաղաքակրթական մրցակցային ռեսուրսը, որը ստեղծվել է բոլոր ժամանակների հայկական էլիտաների ջանքերով. Ռուսական կայսրության, Օսմանյան կայսրության, Խորհրդային միության, Եվրոպական Միության, Արևմուտքի, Արևելքի հայկական մտքի և բազմաթիվ սերունդների ջանքերով։


Այս իշխանությունն իրոք չգիտի՞, թե ինչ է և ինչ ներդրում է ունեցել և ինչ արժեք ունի Գիտությունների ակադեմիան, կոնսերվատորիան, օպերան և այլն և այլն։ Սրանց համար դրանք շենքեր են։


Իրականում այս իշխանությունն ու Ալիևը համատեղ ստեղծում են «Հայաստանի 4-րդ Գյոյչայական Հանրապետությունը», որը բացի կենսական տարածքների կորստից, պետք է դառնա քաղաքակրթական մրցակցային առումով առանց ներուժ՝ անպիտան մի բան։


Մնում է մեր որոշումը՝ որպես 35 տարի անկախ Հայաստանում ապրած, սեփական կենսագրությունն այս երկրի հետ կապած մարդկանց՝ կտրուկ հրաժարվել մեր վզին փաթաթվող՝ մեր երկրի մահվան այս դատավճռից։ Այս ձևակերպումն ու վճռականությունը պետք է տեսնենք իշխանության հայտ ներկայացնող քաղաքական ուժերից և հոսանքներից։  
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Մերձիշխանական շրջանակները ցնծում են. Ադրբեջանից ցորեն է գալիս Հայաստան
Հաջորդ նորություն next