21.12.2025
Արցախի ղեկավարների ազատությունը պիտի դառնա խաղաղության գործընթացի պարտադիր պայման
prev Նախորդ նորություն

Ալիևի օրակարգը՝ Երևանի կատարմամբ

«Քաղաքական մակարդակում մենք խնդիրներ չունենք, խնդիրներ ունենք սոցիալ-հոգեբանական մակարդակում։ Ներքին կապ եմ տեսել, որ օրինակ ինչքան Ադրբեջանում հնչում է Բասարգեչար անունը, այնքան ՀՀ-ում հնչում է Արցախ անունը», — երեկ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։


Այս խոսքերը, փաստացի, արդարացում են Ալիևի վերջին ելույթի համար, որը վերաբերում էր ժողովրդագրական էքսպանսիային և Ադրբեջանի տարածքային նկրտումներին Հայաստանի նկատմամբ։


Փաշինյանի այս մոտեցումը վտանգավոր է ոչ միայն քաղաքական, այլև բարոյահոգեբանական մակարդակում․


● եթե «Արցախ» ասելը նույնացվում է «Բասարգեչար» ասելու հետ, ապա դրանով մերժվում է Արցախի պատմական և իրավական գոյության հիմքը, իսկ ազգային հիշողությունը ներկայացվում է իբրև «հոգեբանական խանգարում»։


● սա այլևս պարտվողական քաղաքականություն չէ․ սա վասալային մտածողություն է, որտեղ իշխանությունը ոչ թե հակադրում, այլ՝ հարմարեցնում է սեփական խոսույթը Ալիևի օրակարգին։


Տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանը ամբողջությամբ գտնվում է ադրբեջանական վասալիտետի ներքո։


Նույն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջադրվում է ԱԺ ընտրություններում, Ալիևը Բաքվից ձևակերպեց նրա ապագա նախընտրական օրակարգը՝ խաղաղության, սահմանների և «հոգեբանական խնդիրների» թեմաներով։


Այս ամենը վկայում է, որ գործող իշխանությունը փորձում է հասարակությանը համոզել՝ իբր հարմարվելը խաղաղություն է, իսկ հիշողությունը՝ խնդիր։


Պետությունները չեն ապրում սեփական պատմության ուրացման հաշվին․ նրանք գոյատևում են հիշողությամբ, արժանապատվությամբ և ինքնագիտակցությամբ։


Հայաստանի հոգեբանական խնդիրն այս իշխանությունն է, որը կորցրել է ինքնահարգանքի զգացումը։


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց


 


 

0,5-1,5 մլն դրամը դժգոհություն է առաջացրել ՔՊ-ում. ո՞վ կվճարի 2026-ի «գլխագինը»
Հաջորդ նորություն next