14.10.2024
Ուորլիք. ՀՀ-ի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչումը Բաքվում կընկալվի որպես սադրանք
prev Նախորդ նորություն

Ուորլիք. ԵԱՀԿ ՄԽ-ը չի կարող մշտադիտարկման տակ պահել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

ԵԱՀԿ Մինսկի խումբը հնարավորություն չունի մշտադիտարկման տակ պահել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը պարզելու համար, թե ով է առաջինը խախտում հրադադարի ռեժիմը: Այդ մասին Երևանում մամուլի ասուլիսին հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու են համանախագահների կոչերն ուղղված հակամարտության կողմերին, այլ ոչ թե կոնկրետ մեղավորներին:

Նրա խոսքով, եթե միջորդները տեղեկություն ունենան այն մասին, թե հակամարտության կողմերից ով է առաջինը խախտել հրադադարի ռեժիմը, ապա միջնորդները պատշաճ կարձագանքեն:

Մինչ այդ կոնգրեսականներ Էդ Ռոյսը և Էլիոթ Էնգելը նամակով դիմել են Ուորլիքին՝ կոչ անելով ԱՄՆ-ին ու ԵԱՀԿ-ին հրավաժվել ձախողված քաղաքականությունից, որով միշտ պահպանվում է կեղծ բալանսը, երբ խոսքը գնում է Ադրբեջանի ագրեսիայի մասին:

Համանախագահը հայտարարել է, որ իրեն հայտնի է կոնգրեսականների նամակի բովանդակությունը, սակայն պաշտոնական փաստաթուղթ նա դեռևս չի ստացել: «Կոնգրեսականների գաղափարի շատ կետերի հետ ես համաձայն եմ: Մենք նպատակ ունենք Երևանում, իսկ այնուհետև Բաքվում քննարկել առաջնագծում միջադեպերի հետաքննման մեխանիզմները: Այդ հարցը կլինի առաջնայիններից մեկը ՀՀ-ի ու Ադրբեջանի նախագահների հետ հանդիպմանը», -նշել է Ուորլիքը:

Դիվանագետը նշել է, որ միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման նախաձեռնությունն աջակցություն չի գտնում պաշտոնական Բաքվում: Համանախագահը հույս ունի, որ այդ գաղափարը բանակցությունների ընթացքում հնարավոր կլինի համաձայնեցնել և կյանքի կոչել:

Ուորլիքը չցանկացավ մեկնաբանել Ադրբեջանի ԱԳ նախարարի վերջերս արված այն հայտարարությունը, թե Բաքուն շարունակելու է լարված պահել իրավիճակը առաջնագծում, դրանով ճնշում գործադրելով ՀՀ-ի վրա՝ նրանից զիջումներ կորզելու նպատակով:

Պատասխանելով այն հարցին, արդյոք արժե այդքանից հետո սպասել որևէ առաջընթացի բանակցություններում՝ Ուորլիքը նշեց, որ երկու երկրների ժողովուրդները հոգնել են մշտական գնդակոծություններից և զինվորականների ու խաղաղ բնակչության շրջանում զոհերից: Միջնորդների խնդիրն է բոլոր հնարավոր միջոցներով հասնել խնդրի համընդհանուր կարգավորման:
Կոնգրեսականները կոչ են անում Օբամային ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան կարգավորման հարցում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ