4.11.2025
Լուսանկարը՝ Անվտանգության խորհուրդ
prev Նախորդ նորություն

«Caesar» և հրթիռներ. Ֆրանսիան Հայաստանին 274 մլն եվրոյի զենք է մատակարարելու

Լուսանկարը՝ Դրոն.մեդիա
Լուսանկարը՝ Դրոն.մեդիա

Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը խորհրդարանին ներկայացրած զեկույցում բացահայտել է Երևանին ռազմական մատակարարումների ծավալները։ Փաստաթղթի համաձայն՝ 2023-2024 թվականներին Հայաստանը Փարիզի հետ կնքել է ավելի քան 274 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ սպառազինության ձեռքբերման պայմանագրեր։


Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը՝ վկայակոչելով զեկույցը, այս քայլը Հայաստանի կողմից պաշտպանական համագործակցության դիվերսիֆիկացման և մարտունակության բարձրացմանն ուղղված քայլերի մաս է կազմում։ Փարիզում ընդգծում են, որ նոր տեխնիկայի արտահանումը և զորավարժությունները կրում են «բացառապես պաշտպանական բնույթ»։ Կապերի խորացման համար դեռևս 2023 թվականին Երևանում ստեղծվել է Ֆրանսիայի պաշտպանական առաքելություն։


Զեկույցում նշվում է, որ մինչև 2022 թվականը մատակարարումներ գրեթե չեն եղել, սակայն վերջին երկու տարում բազմաթիվ պայմանագրեր են կնքվել ցամաքային զորքերի համար։ Մասնավորապես, հաստատվում է Հայաստանին «Caesar» ինքնագնաց հաուբիցների և 15 հակատանկային հրթիռային համալիրների մատակարարումը։ Բացի այդ, քննարկվում են ռազմարդյունաբերության ոլորտի նախագծեր, իսկ համագործակցությունը ներառում է լեռնային պայմաններում մարտական գործողությունների ունակությունների բարձրացում և գործընկերություն Սեն-Սիրի և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիաների միջև։

Լուսանկարը՝ RBK
Հաջորդ նորություն next