14.10.2024
Ասադը պատրաստ է փոխել սահմանադրությունն ու անցկացնել խորհրդարանական ընտրություններ
prev Նախորդ նորություն

Պեսկով. ԻՊ-ի դեմ հաղթանակն անհնար է առանց սիրիական բանակի ցամաքային գործողության

"Իսլամական պետության" (ԻՊ) դեմ հաղթանակն անհնար է առանց սիրիական բանակի ցամաքային արդյունավետ գործողության: Այդ մասին BBC-ի Hard Talk ծրագրի շրջանակներում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Մեր նպատակն է, որպեսզի ամրապնդվի սիրիական լեգիտիմ բանակը, քանի որ այլ ճանապարհ գոյություն չունի: Օդային հարվածները հաջողություն չեն բերի առանց ցամաքային գործողության: Միակ տերությունը, որը կարող է իրականացնել այդ ցամաքային գործողությունն ահաբեկիչների դեմ, Սիրիան է»,-նշել է Պեսկովը:

Նա առաջարկել է մտածել Սիրիայում քաղաքական կարգավորման մասին միայն ահաբեկիչների դեմ հաղթանակից հետո: Ըստ նրա, այս պահի դրությամբ դրան անհնար է հասնել:

Պեսկովը ընդգծել է, որ Բաշար Ասադի ապագան կարող է որոշել միայն սիրիական ժողովուրդը: «Ո՛չ Փարիզը, ո՛չ Լոնդոնը, ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Մոսկվան ոչ մի իրավունք չունեն ասելու, թե ով կարող է դառնալ Սիրիայի նախագահ, իսկ ով՝ ոչ», - նշել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը:

Փորձագետ. Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները կարող են անակնկալ մատուցել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ