3.10.2024
Կազիմիրով. Բաքուն պատրաստ չէ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը
prev Նախորդ նորություն

Ասադը պատրաստ է փոխել սահմանադրությունն ու անցկացնել խորհրդարանական ընտրություններ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ռուսաստանցի խորհրդականների հետ հանդիպմանը հայտարարել է, որ պատրաստ է քննարկել սահմանադրական փոփոխություններն ու նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ի պատվիրակության անդամ, Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Յուշենկոն:

Յուշենկոն նշել է, որ հանդիպմանն Ասադը հայտարարել է Սիրիայում սահմանադրական փոփոխույունները քննարկելու, ինչպես նաև Սիրիայի բարգավաճմանը տրամադրված բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերի մասնակցությամբ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը:

Այդ հանդիպմանը Ասադը ռուսական ընկերություններին հրավիրել է մասնակցել Սիրիայի արդյունաբերական և տնտեսական ներուժի վերականգնմանը, շահագործել նավթային հանքավայրերն ու վերականգնել բնակավայրերը ազատագրված տարածքներում: Յուշենկոյի խոսքով, Ասադը կարծիք է հայտնել, որ առանց Մերձավոր Արևելքում քրիստոնյաների ներկայության, չափավոր իսլամ չի կարող գոյություն ունենալ և շնորհակալություն է հայտնել Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիար Կիրիլին, փոխանցում է interfax.ru կայքը:
Պեսկով. ԻՊ-ի դեմ հաղթանակն անհնար է առանց սիրիական բանակի ցամաքային գործողության
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում