1.05.2026
Մայր Տաճարում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում
prev Նախորդ նորություն

EPC 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում Երևանում կլինեն փակ փողոցներ

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի արարողակարգային միջոցառումների ընթացքում մայիսի 2-5-ը Երևանում փակ կլինեն որոշ փողոցներ։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։


Մայիսի 2-ին ժամը 7։30-13։00 փակ են լինելու՝


Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը,


Քըրք Քըրքորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը,


Հանրապետության հրապարակը,


Աբովյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածը,


Մաշտոցի պողոտայից և Գրիգոր Լուսավորչի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածները,


Ագաթանգեղոսի - Գրիգոր Լուսավորչի - Արշակունյաց պողոտա խաչմերուկից Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությունը,


Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց ընկած հատվածը,


Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը,


պարբերաբար կսահմանափակվի երթևեկությունը Իսակովի պողոտայում։


Մայիսի 3-ին՝


ժամը 9:30-ից 19:30-ը պարբերաբար կսահմանափակվի երթևեկությունը Իսակովի պողոտայում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մայրաքաղաքի կենտրոն տանող ուղղությամբ:


Ժամը 18:00-20:00 փակ կլինի՝


Լեոից-Ձորափ հատվածը


Ժամը 18:00-ից 19:30-ը փակ կլինեն.


Հանրապետության հրապարակը, և հրապարակ տանող ուղղությունները՝ Ամիրյան - Զաքյան և Սայաթ-Նովա - Աբովյան խաչմերուկներից․


Գրիգոր Լուսավորչի փողոցը՝ Մաշտոցի պողոտայից և Զաքյան փողոցից, և Ագաթանգեղոսի - Գ. Լուսավորչի - Արշակունյաց խաչմերուկից Լուսավորչի փողոց ընկած հատվածը,


Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց տանող ճանապարհահատվածը,


Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը:


Ժամը 18:00-ից 23:00-ը երթևեկությունը սահմանափակվելու է՝


Բաղրամյան պողոտայից Պռոշյան և Դեմիրճյան փողոցներ տանող հատվածներում,


Պարոնյան-Ձորափի փողոց խաչմերուկից Պռոշյան փողոց տանող ճանապարհահատվածում:


Մայիսի 4-ին՝


ժամը 7:00-ից 19:00-ն փակ են լինելու.


Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը,


Քըրք Քըրքորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը:


Ժամը 7:00-ից 10:30-ն փակ են լինելու նաև


Հանրապետության հրապարակը,


Աբովյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածը,


Մաշտոցի պողոտայից և Գրիգոր Լուսավորչի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածները,


Ագաթանգեղոսի - Գրիգոր Լուսավորչի - Արշակունյաց պողոտա խաչմերուկից Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությունը,


Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց ընկած հատվածը,


Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը:


Մայիսի 5-ին՝


ժամը 8:00-ից 12:00-ն փակ են լինելու.


Հանրապետության հրապարակ մուտք գործող բոլոր փողոցները,


Շահումյան հրապարակից դեպի Հաղթանակի կամուրջ ընկած ճանապարհահատվածը,


Աթենքի փողոցը,


Ծիծեռնակաբերդի խճուղին,


Մաշտոցի պողոտան,


Սայաթ-Նովայի պողոտան,


Աբովյան փողոցը


Բաղրամյան փողոցը:


Ժամը 16:30-ից 17:30-ն երթևեկությունը կսահմանափակվի Բաղրամյան պողոտայում, Օրբելի, Կիևյան, Հալաբյան փողոցներում։


Երթևեկությունը պարբերաբար կսահմանափակվի Իսակովի պողոտայում՝ Հաղթանակ կամրջից «Զվարթնոց» օդանավակայան տանող ուղղությամբ:


«Խնդրում ենք հետևել ՆԳՆ ոստիկանության ցուցումներին, անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունն ու շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասված է հաղորդագրության մեջ։


 


 

Էկոնոմիկայի նախարար որեւէ խնդիր «Ջերմուկի» հետ կապված «չի տեսնում»
Հաջորդ նորություն next