24.11.2024
ԱՄՆ և ԵՄ մասնակիորեն չեղարկեցին Իրանի դեմ պատժամիջոցները
prev Նախորդ նորություն

Իրանն առանց պատժամիջոցների. նավթային շուկային գների փլուզում է սպասվում

ԵՄ-ը և ԱՄՆ-ը չեղարկել են պառճամիջոցները Իրանից: Այդ նորությանը նավթային շուկան սպասվում էր 2015թ.-ի հուլիսից: Այժմ այդ երկիրը հնարավորություն ունի ամրապնդել իր առաջատար դիրքերը ՕՊԵԿ-ում և ավելացնել նավթի արդյունահանում երկու անգամ՝ օրական մինչև երկու միլիոն բարել:

Այդ ծրագրերը կարող են լրացուցիչ ճնշումն գործադրել նավթային գների վրա, որոնք 2016թ.-ի սկզբից նվազել են մինչև մեկ բարելի համար 30 դոլարի: Sberbank CIB վերլուծաբան Վալերի Նեստերովը հայտարարել է, որ Թեհրանը պատժամիջոցների չեղարկումից հետո կարող է անմիջապես իրացնել միայն լրացուցիչ մի քանի միլիոն բարելի նավթ: Նավթի արդյունահանման ավելացման համար անհրաժեշտ է մինչև 1,5 տարի, փոխանցում է Ռիա Նովոստին:

Նավթի արդյունահանման կրճատումը և ներդրումների բացակայությունն արել են իրենց գործը: Այժմ Իրանին նավթազային ոլորտի վերականգնման համար անրաժեշը է 150 միլիարդ դոլար ներդրումներ մինչև 2020 թ.-ը: Այդ մասին դեռևս դեկտեմբերին հայտարարել էր Իրանի նավթի նախարարության ռազմավարական պլանավորման վարչության տնօրեն Սաիդ Կավամպուրը:

Մինչև ԵՄ-ի կողմից Իրանից նավթ ներկրելու արգելանքը, Իրանը, ըստ ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության, օրական արդյունահանում էր մոտ 3,7 միլիոն բարել: 2014թ.-ին արդյունահանումը կազմել էր 2,8 միլիոն: Այժմ Իրանի համար բաց է եվրոպական շուկան, իսկ դա նշանակում է, որ ռուսական Urals-ի համար ևս մեկ մրցակից է հայտնվում: