18.04.2025
Նախարար. Ադրբեջանի 2016թ.-ի բյուջեի դեֆիցիտը 1.7 միլիարդ մանաթ է
prev Նախորդ նորություն

Էրդողանը դեմ է Թուրքիայում քրդերի ինքնավարությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան թույլ չի տա երկրում ինքնավարության և ինքնակառավարման ստեղծում՝ նկատի ունենալով Թուրքիայում արգելված Քրդական բանվորական կուսակցության հետ ռազմական բախումները:

«Մենք համարձակորեն պայքարելու ենք նրանց դեմ, ով փորձում է մեր երկրի տարածքում ինքնավարության անվան տակ ստեղծել սեփական պետությունը»,-նշել է Էրդողանը:

Թուրքիայի իշխանությունները դեկտեմբերին պարեկային ժամ են հայտարարել քրդաբնակ մի ծարք շրջաններում՝ Դիարբերքիրում, Ջիզրեում, Մարդինում, փոխանցում է mk-turkey.ru կայքը: Թուրքիայի Գլխավոր շտաբի տվյալներով, դեկտեմբերի կեսերից հակաահաբեկչական պայքարում ոչնչացվել է մոտ 700 քուրդ գրոհային:
Forbes: Սամվել Կարապետյանի եկամուտները նվազել են 40 տոկոսով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար