24.11.2024
ՄԻԵԴ-ը սկսեց զբաղվել Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման գործով
prev Նախորդ նորություն

Նախարար. Ադրբեջանի 2016թ.-ի բյուջեի դեֆիցիտը 1.7 միլիարդ մանաթ է

2016թ.-ի վերանայված բյուջեում եկամտային և ծախսային հոդվածները բարձրացվել են 2 միլիարդ մանաթով: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը:

Նրա խոսքով, եթե 2016թ.-ի հաստատված բյուջեով եկամուտները կազմել են 14.5 միլիարդ մանաթ, ապա վերանայված բյուջեում եկամուտները կազմում են 16.5 միլիարդ մանաթ: Շարիֆովը նշել է, որ երկու միլիարդ եկամուտների ավելացմանը՝ ավելացել են նաև ծախսերը՝ 16.2 միլիարդ մանաթից մինչև 18.3 միլիարդ մանաթ, փոխանցում է ԱՊԱ:

Նախարարը նշել է, որ 2016թ.-ի պետբյուջեի դեֆիցիտը կազմել է 1.7 միլիարդ մանաթ: Ըստ նրա, պետբյուջեի դեֆիցիտը մարվելու է պետական պարտատոմսերի, սեփականաշնորհման և արտաքին գրանտների միջոցով: