25.11.2024
Վերլուծաբան. Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները հեռու են բարելավվելուց
prev Նախորդ նորություն

Հետախույզ. ՆԱՏՕ-ի կենտրոնը Վրաստանում կարող է օգտագործվել Հյուսիսային Կովկասում գործողությունների նախապատրաստումն իրականացնելու համար

Ռուսական ռազմական շրջաններից մեկի հետախուզության նախկին պետ, պահեստազորի գեներալ-մայոր Սերգեյ Կոնչուկովի խոսքով, Վրաստանի տարածքում ուսումնա-մարզական կենտրոնը կարող է օգտագործվել Հյուսիսային Կովկասում գործողությունների նախապատրաստումն իրականացնելու համար: «Բաց դրա մասին ոչ ոք չի խոսելու, սակայն դա նրանց համար ռացիոնալ կլիներ»,-նշել է նա:

Նշենք, որ այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը սկսել է իր առաջին պաշտոնական այցը Վրաստան՝դաշինքի ղեկավարի կարգավիճակում: Ստոլտենբերգը կհանդիպի երկրի ղելավարության հետ, ինչպես նաև կմասնակցի Վրաստանում ՆԱՏՕ-ի ուսումնա-մարզական կենտրոնի բացմանը: Կենտրոնի բացումը՝ Վրաստանի և դաշինքի ամենանշանակալից նախագիծն է: ՆԱՏՕ-ի գլխավորը քարտուղարը Վրաստան այցի ընթացքում կհանդիպի երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

Վրաստանում Ստոլտենբերգը կհանդիպի վրացի 100 զինվորականների հետ, որոնք պատրաստել են դաշինքի մասնագետները: Կենտրոնը, որը պետք է բացվի վաղը, գտնվելու է Թբիլիսի Կրցանիսիի շրջանում: Կենտրոնում իրականացվելու է միայն թեորիտիկ վարժություններ, իսկ մարտական հրաձգությունները և զինվորականների պատրաստումը՝նախկին խորհրդային Վազիանի ռազմակայանում:

Անկախ ռազմական փորձագետ, «Ежедневный журнал»-ի գլխավոր խմբագի Ալեքսանդրի Գոլցի կարծիքով, «Վրաստանը հանդես է գալիս որպես ռուսական ագրեսիայի զոհ և նրա մասնակցությունը հավաքական անվտանգության համակարգում դրանով է պայմանավորված":