12.10.2024
Վրաստանում բուռն քննարկումներ են ընթանում աբխազական երկաթգծի վերագործարկման շուրջ
prev Նախորդ նորություն

Վերլուծաբան. Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները հեռու են բարելավվելուց

ՌԴ-ը և Իրանը այլևս չենք պայքարում Հարավային Կովկասում տարածքների համար, սակայն նրանք դեռևս շարունակում են մրցակցել տարածաշրջանում ազդեցության համար: Մյուս կողմից, միջազգային պատժամիջոցները ստիպել են Իրանին սահմանափակել իր արտաքին քաղաքական նկրտումները:Այդ մասին «Al Jazeera» հեռուստաալիքի կայքում նշում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի նախկին խորհրդական, Վաշինգտոնի վերլուծական կենտրոնի հետազոտող Լյուք Քոֆֆին:


Փորձագետը նշշում է, որ Թեհրանն ի վիճակի է լավ հարաբերություններ պահպանել Հայաստանի ու Վրաստանի հետ, սակայն Ադրբեջանի պարագայում իրավիճակն այդքան էլ հարթ չէ:

«Չնայած այն հանգամանքին, որ արտաքնապես Ադրբեջանի ու Իրանի հարաբերությունները ջերմ են, իրականում դրանք բավականին լարված են:Ադրբեջանը մեծամասամբ շիական երկիր է, որտեղ Իրանին չի հաջողվել տարածել իր ազդեցությունը:Ադրբեջանի սերտ հարաբերությունները Իսչայելի հետ նյարդայնացնում են Իրանին: Իրանում շատ են էթնիկ ազերիները, որոնք Թեհրանից ինքնավարություն են պահանջում:Երկու երկրների լարված հարաբերություններին նպաստում են նաև Իրանի ու Ադրբեջանի վեճերը Կասպից ծովի շուրջ, ինչի պատճառով Իրանն օգտագործել է անգամ իր նավատորմը, որպեսզի խոչընդոտի ծովում էներգառեսուրսների հետազոտությունը»,-նշել է նա:

Սակայն Իրանը պատժամիջոցների չեղարկումից հետո ներկայացրել է 185 միլիարդ դոլար արժողությամբ մոտ 50 նոր նավթագազային նախագծեր:Դրանց մի մասը շահագործումը ենթադրում է նավթի ու գազի առաքում Եվչոպա Հարավային Կովկասի և Թուրքիայի նավթագազային խողովակաշարերով: Ադրբեջանը կարևոր դերակատարում է ունենալու այդ նախագծերի կյանքի կոչման համար: Իր հերթին, Ադրբեջանը ցանկանում է օգտագործել Իրանը, որպեսզի իր նավթը առաքի նոր շուկաներ:

«Չնայած Իրանը մրցակցում էՌԴ-ի հետ Հարավային Կովկասում ազդեցության համար, Թեհրանը և Մոսկվան համագործակցում են մի նպատակի շուրջ՝թույլ չտալ տարածաշրջանում արտաքին ազդեցություն, հատկապես ԱՄՆ-ի ու ԵՄ-ի»,-հավելել է նա:
Հետախույզ. ՆԱՏՕ-ի կենտրոնը Վրաստանում կարող է օգտագործվել Հյուսիսային Կովկասում գործողությունների նախապատրաստումն իրականացնելու համար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ