25.11.2024
Ավիախմբավորումների ստեղծումը ՀԱՊԿ-ի համարժեք պատասխանն է Կենտրոնական Ասիայում իսլամական ծայրահեղականության աճին
prev Նախորդ նորություն

Վրաստանում բուռն քննարկումներ են ընթանում աբխազական երկաթգծի վերագործարկման շուրջ

Աբխազիայում երկաթգծի վերականգնման աշխատանքները բավականին կոշտ արձագանք են գտնում Թբիլիսիում: Պաշտոնական հայտարարություններին զուգահեռ, որոնք քննադատում են այդ գործողությունները, վրացական հասարակությունում կրկին անգամ սկսվել են քննարկումներ այդ հարցի շուրջ:

«Ի՞նչ նպատակներ ունի վրացական կառավարությունը: Աբխազիայի վերամիավորումը միասնական վրացական տարածք: Այդպիսի բանակցությունների դեպքում, օրինակ անգամ միայն աբխազների հետ, դա կլիներ այդպիսի վերամիավորման հեռանկարային օրինակներից մեկը: Գլոբալիզացիայի դարաշրջանում սահմանները դառնում են պայմանական: Իսկ մարդիկ ձգտում են այնտեղ, որտեղ շատ բարիքներ ու ազատություններ կան: Սակայն ամեն ինչ կախված է կվալիֆիկացիայից՝անհրաժեշտ է ռազմավարական և շատ զգուշավոր մոտեցում այդ հարցում: Պետք է ձգտել այն գտնել: Բղավոցների քաղաքականությամբ, թե մենք չենք խոսելու աբխազական խամաճիկների հետ, ոչ մի արդյունքի հնարավոր չէ հասնել»,-նշել է տնտեսական հարցերով փորձագետ Գիյա Խուխաշվիլին, փոխանցում է ekhokavkaza.com-ը:

Անկախ փորձագետ Զաալ Անջափարիձեի խոսքով, պարզություն չկա շատ հարցերում: Օրինակ, ինչպես է կոչվելու այն պայմանական սահմանը, որը հատելու է երկաթգիծը՝կլինի դա Վրաստանի ու ՌԴ-ի կողմից ճանաչված Աբխազիայի կամ Վրաստանի ու ՌԴ-ի սահմանը՝Փսոու գետի վրա, ինչպես է իրանացվելու մաքսային վերահսկողությունը:

Այդ երկաթգիծը չի գործում 1992թ.-ից, երբ վրաց-աբխազական հակամարտության ժամանակ պայթեցվել է Ինգուրի գետի վրա գտնվող կամուրջը: Արդեն երկու տասնամյակից ավելի է երկաթգծային հաղորդակցության հարցը ամենաակտուլներից է, առնվազն ընդհանուր տարածաշրջանի համար: Երկաթգի վերաբացման հարցը այսօր Թբիլիսիի ձեռքում է, որը չի ցանկանում վերաբացել հաղորդակցությունը ՌԴ-ի հետ Աբխազիայի ու Հարավային Օսիայի խնդիրների պատճառով: Աբխազական հատվածի բացումը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի հաամր, քանի որ դա ամենակարճ և էժան ճանապարհն է դեպի ՌԴ և փաստացի չեզոքացնում է Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակումը:

Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանի խոսքով, այդ հարցը ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական բնույթ ունի:Նրա խոսքով, մեծ ֆինանսավորում է անհրաժեշտ, քանի որ այդ երկաթգիծը չի գործել ավելի քան քսան տարի, առկա են նաև մի շարք վնասված հատվածներ: Առաքելյանը նշել է, որ երկաթծի վերաբացման դեպքում խոսքը գնում է մեծ օգուտների մասին:Նրա խոսքով, այսօր ՌԴ-ի, այդ թվում ՌԴ-ի տարածաշրջանների հետ հաղորդակցությունը բավականին դժվար է, քանի որ լաստանավ է օգտագործվում, որպեսզի բեռները տեղափոխվեն, ինչի հետևանքով տեղափոխվող ապրանքների գինը թանկանում է:

Նշենք, որ այսօր երկաթգծի վերականգնամ համար Օչամչի կայարանանց մինչր Ինգուրի գետ Աբխազիայում աշխատանքներ են իրականացնում ՌԴ-ի մոտ 500 երկաթգծային զորքերի աշխատակիցներ և ավելի քան 50 միավոր հատուկ տեխնիկա: