4.10.2024
Թուրք քաղաքագետ.Մոսկվան և Անկարան չեղյալ չեն հայտարարի խոշոր նախագծերը
prev Նախորդ նորություն

Ավիախմբավորումների ստեղծումը ՀԱՊԿ-ի համարժեք պատասխանն է Կենտրոնական Ասիայում իսլամական ծայրահեղականության աճին

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը օրերս հայտարարել է, որ ՀԱՊԿ-ում աշխատանքներ են ընթանում կազմակերպության միացյալ ավիացիոն ուժերի ստեղծման շուրտ: Ավիացիոն ուժերը անհրաժեշտ են ՀԱՊԿ-ի ուժերն ու միջոցները հավաքական անվտանգության այս կամ այն տարածաշրջան օպերատիվ տեղափոխելու համար: Հատուկ ստորաբաժանումների ստեղծման հեռանկարների և Հայատանի հնարավոր մասնակցության մասին VERELQ-ը զրուցել է ռազմական մեկնաբան Դավիդ Հարությունովի հետ:

Ինչքանո՞վ արագ արձագանքման ուժերի ստեղծման հարցը կարելի է հասունացած համարել

Ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ն պետք է պատրաստ լինի այն ռիսկերին և մարտահրավերներին, որոնք այս պահին ուժեղանում են կազմակերպության տարածքում, առաջին հերթին, Կենտրոնական Ասիայում:Աֆղանստանից եկող վտանգը, Իսլամական պետության գործողությունները պահանջում են որոշակի խուսանավումներ՝առկա մարտահրավերների չեզոքացման համար: Եվ ուժերի տեղափոխության համար նախատեսված ավիացիոն խմբավորումների ստեղծումը տեղավորվում է այդ համատեքստում: Խմբավորման ստեղծումը կապված է այդ տարածաշրջանում ռազմա-քաղաքական իրավիճակը վատթարացման հետ:

Ինչպիսի՞ ներդրում կարող է այդ գործում ունենալ Հայաստանը, հաշվի առնելով, որ հանրապետությունն ունի բավականին թույլ մարտական ավիացիա

Մարտական ավիացիան մեր մոտ իսկապես թույլ է: Սակայն մենք ունենք ռազմա-տրանսպորտային հնարավորություններ, մասնավորապես, երկու Իլ-76 ինքնաթիռ: Եվ այդ առումով Հայաստանը որոշակի դերակատարում կարող է ունենալ: Պարտադիր չէ, որ ավիացիոն խմբավորման ստեղծման մասնակցությունը լինի համարժեք: Մենք մինչև այժմ տեսնում ենք, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում ռազմական ջանքերում հենց ՌԴ-ը է իր վրա վերնցում հիմնական ծանրությունը: Եթե Հայաստանը մասնակցություն չունենա, ապա ոչ մի արտառոց բան տեղի չի ունենա, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ-ի հարավային ուղղության վրա կարևորագույն մասնակիցներից է:

Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը այդ որոշման իրական լինելու շուրջ:Մենք հիշում ենք հինգ տարի առաջ Ղրղզստանում տեղի ունեցած դեպքերը, երբ ՀԱՊԿ-ը բավականին իներտ դիրքորոշում էր որդեգրել

Հարցը կայանում է նրանում, արդյոք քաղաքական կամք կցուցաբերվի արագ արձագանքման խմբերի ստեղծման համար: Ղրղզստանի իրադարձություններին չմիջամտելու որոշումը զուտ քաղաքական էր: Այդ որոշումը պայմանավորված էր այն նախանշաններով, որ իրավիճակը կկարգավորվի Ղրղզստանի իրավապահ մարմինների և երկրի իշխանության առկա ուժերով: Ինչ վերաբերվում է ավիացիոն խմբերին, ապա որոշակի խնդիրներ այստեղ առկա են: Դրանք ՀԱՊԿ գրեթե բոլոր երկրներում առկա տնտեսական խնդիրներն են: Տնտեսական ռեցեսիան որոշակի հարցեր և տարակուսանքներ է առաջացնում, կհաջողվի արդյոք իրականացնել այդ նախագիծը:Մյուս հարցերում, իմ կարծիքով, լուրջ խոչընդոտներ չկան:

ՆԱՏՕ-ը ուժեղացնում է իր ներկայությունը ՌԴ-ի արևմտյան սահմանների երկայնքով: Ինչքանո՞վ են ՀԱՊԿ-ի գործողությունները համարժեք Դաշինքի ձգտումներին

Չի կարելի պնդել, որ ՀԱՊԿ-ի ջանքերն լիովին ուղղված են ՆԱՏՕ-ի գործողությունների արձագանքմանը: Դաշինքին զսպելու գործողություններ իրականացնում է ոչ այնքան ՀԱՊԿ, ինքան ինքը՝ՌԴ-ը, որն ուժեղացնում է իր ուժերը և միջոցները արևմտյան ուղղությամբ: Դա Կենտրոնական, Արևմտյան և Հարավային ռազմական շրջանների ուժեղացումն է, երկու բանակների կազմավորումը և Իսկանդեր համակարգերի տեղադրումը Կալինինգրադի մարզում:Ինչ վերաբերվում է ադեկվատությանը, ապա այժմ ՆԱՏՕ-ի գործողություննները մի քիչ հակասական են: Նրանք մի կողմից ցուցադրում են իրենց ներկայությունը և որոշակի գործողությունների պատրաստակամությունը: Սակայն, հաշվի առնելով վերջին 20 տարվա ընթացքում եվրոպական բանակների մեծ մասի զարգացումը՝ուժերի և միջոցների ծավալը այդքան էլ մեծ չէ: Եվրոպական երկրների մեծամասնությունը այժմ մեծ դժվարությամբ են կարողանում տեղաբաշխել խոշոր ցամաքային կամ ավիացիոն խմբավորումներ: Այստեղ հիմնական ծանրությունը ընկնում է ԱՄՆ-ի վրա:

Իսկ ի՞նչ կասեք Վրաստանում ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնի բացման կապակցությամբ: Դաշինքի ներկայացուցիչները հայտարարում են, որ դա սպառնալիք չէ ՌԴ-ի համար

ՆԱՏՕ-ական պաշտոնյաների հայտարարությունները ավելի շատ խորամանկություն են, քանի որ ՆԱՏՕ-ում ընդհանրապես քիչ են խոսում, որ այս կամ այն գործողությունն ուղղված է ՌԴ-ի դեմ: Ինչպես մենք գիտենք, ամերիկյան հակահրթիռային համակարգը նույնպես «ուղղված չէ» ՌԴ-ի դեմ:

Իհարկե, Վրաստանում գտնվող կենտրոնը ՌԴ-ի շահերին անմիջական վտանգ չի ներկայացնում: Սակայն ինչպես փորձն է ցույց տալիս, ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների գործողությունների և որոշումների հիմնական հասցեատարը հենց Մոսկվան է:


Զրուցեց Աշոտ Սաֆարյանը
Վրաստանում բուռն քննարկումներ են ընթանում աբխազական երկաթգծի վերագործարկման շուրջ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում