25.11.2024
Փորձագետ.Արտահերթ ընտրություններից կշահի ոչ թե Էրդողանը, այլ քրդերը
prev Նախորդ նորություն

Թուրք քաղաքագետ.Մոսկվան և Անկարան չեղյալ չեն հայտարարի խոշոր նախագծերը

Թուրքիայում քաղաքական անորոշությունը կհանգեցնի ռուս-թուրքական խոշոր նախագծերի՝Թուրքական հոսք գազամուղ և Ակկույու ատոմակայանի շինարարության իրականացման ուշացմանը, բայց ոչ չեղյալ հայտարարմանը: Այդ մասին Ռիա Նովոստիի հետ զրույցում նշել է Ստամբուլի Գալաթասարայ համալսարանի քաղաքագետ Բերիլ Դեդեօղլուն:

Կիրակի օրը լրացել է թուրքական սահմանադրությամբ կառավարություն ձևավորելու համար նախատեսված 45 օրը: Սպասվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը երկուշաբթի կլուծարի խորհրդարանը և նոյեմբերի 1-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ կհայտարարի:

«Այնպիսի խոշոր նախագծեր, ինչպիսիք են Ակկույուն և Թուրքական հոսքը այժմ կանգնած են: Ցավոք, երբ Թուրքիայում իշխանություն է փոխվում, փոխվում են ոչ միայն նախարարները, այլ նաև ողջ բյուրոկրատիան: Նախագծերում նույնպես փոփոխություններ են տեղի ունենում՝կարող են փոխվել իրականացման ժամկետները, շինարարական ընկերությունները, սակայն նախագծերը չեղյալ չեն հայտարարվի:Այժմ նրանք ուշանում են բյուրոկրատիայի փոփոխության պատճառով: Սակայն ով էլ ընդգրկի նոր կառավարության կազմում, այդպիսի նախագծերը իրականացվելու են, քանի որ նրանք համապատասխանում են երկրի ազգային շահերին »,-հավելել է քաղաքագետը: