25.11.2024
ԼՂՀ-ի ԶՈւ-ը ոչնչացրել են ադրբեջանցի չորս զինծառայողի
prev Նախորդ նորություն

Փորձագետ.Արտահերթ ընտրություններից կշահի ոչ թե Էրդողանը, այլ քրդերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 1-ին երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ է հայտարարել:Այդպիսով, նա ցանկանում է ստանալ լոյալ խորհրդարանական մեծամասնություն, որը թույլ կտար նրան ուժեղացնել նախագահական լիազորությունները, ինչը մինչ այդ նրան անել չի հաջողվել: Էրդողանի դեմ, սակայն, կարող է խաղալ քրդական փոքրամասնության հետ հակամարտությունը:

Ինչպես նշում է Hurrieyet հանդեսի մեկնաբան Մուրատ Ետկինը, նախագահի խորհրդականների կարծում են, որ քրդական ծայրահեղականների գործողությունների հետևանքով կտուժի անգամ չափավոր Ժողովուրդների դեմոկրատիայի կուսակցության հեղինակությունը: Ներքին իրավիճակի լարումը կարող է ստիպել անգամ չափավոր քրդերին և ազգայնականներին միավորվել նախագահամետ Արդարություն և զարգացում կուսակցության շուրջ: Այդ կապակցությամբ էլեկտորատ կկորցնեն ինչպես չափացոր հայրենասիրական Ժողովրդա-հանրապետական, այնպես էլ ծայրահեղական Ազգայնական շարժում կուսակցությունը: Փոխանցում է Gazeta.ru կայքը:

ՌԴ ԳԱԱ Համաշխարհային էկոնոմիկայի և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վլադիմիր Նադեին-Ռաևսկին հայտարարել է, որ ընտրությունների անցկացումից կշահի ոչ թե Էրդողանը, այլ Ժողովուրդների դեմոկրատիայի կուսակցությունը, որը ներկայացնում է քրդերին:

«Էրդողանը որոշակի արտոնություններ է տվել քրդերին, սակայն խոստումների մեծամասնությունը չի իրականացվել: Դժվար թե նրա դիրքերը ամրապնդվեն քրդերի շրջանում այն բանից հետո, երբ նա հրամայել է Սիրիայում ռմբակոծել քրդական գյուղերը»,-նշել է Նադեին-Ռաևսկին:

Փորձագետը նշել է, որ Ժողովուրդների դեմոկրատիայի կուսակցությունը լուրջ մրցակցություն կստեղծի Էրդողանին, քանի որ կկարողանա ավելացնել իր էլեկտորատը դժգոհ փոքրամասնությունների հաշվին: Նրա կարծիքով, քրդերին մոբիլիզացիան Արդարություն և զարգացում կուսակցությանըբ թույլ չի տա ստանալ խորհրդարանական, այն էլ սահմանադրական մեծամասնություն և Էրդողանը կմնա կրճատված լիազորություններով նախագահ: