25.11.2024
Ջեյմս Ապատուրայ. Վրաստանում ՆԱՏՕ-ի կենտրոնը ուղղված չէ Ռուսաստանի դեմ
prev Նախորդ նորություն

ԼՂՀ-ի ԶՈւ-ը ոչնչացրել են ադրբեջանցի չորս զինծառայողի

Հանգստյան օրերին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրետանային (60, 82 եւ 120 մմ-ոց ականանետեր) եւ հրաձգային զինատեսակներից շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

Ադրբեջանական կողմի ակտիվությունը ճնշելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների:

Ըստ հավաստի աղբյուրների, տեղի ունեցած փոխհրաձգությունների արդյունքում հակառակորդը տվել է առնվազն 4 զոհ եւ 15-ից ավելի վիրավորներ:

ՊԲ դիրքապահ անձնակազմը շարունակում է աչալրջորեն վերահսկել ողջ առաջնագիծը եւ վստահորեն իրականացրել իր առջեւ դրված մարտական խնդիրը: