6.11.2026
Օդային առաքում․ «Արմավիր» ՔԿՀ-ում բջջային հեռախոսներով ԱԹՍ է հայտնաբերվել
prev Նախորդ նորություն

Պետությանը կվերադարձվի 5 հեկտար հողատարածքն ու Վեդիի ավտոդրոմի շենքը

Վարչական դատարանի՝ 2026 թվականի նոյեմբերի 2-ի վճռով հաստատվել է Արարատի մարզի Վեդի համայնքի Վեդի քաղաքում գտնվող՝ շուրջ 98 միլիոն 112 հազար դրամ կադաստրային արժեքով 5 հա մակերեսով հողատարածքը և 161.20 քմ մակերեսով շինությունը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու վերաբերյալ Գլխավոր դատախազության և դատավարության մյուս մասնակիցների միջև կնքված հաշտության համաձայնությունը:


Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթին զուգահեռ՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Արարատի մարզի Վեդի քաղաք ավտոդրոմ հասցեի նկատմամբ «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ-ի «Արարատի ավտոդպրոց» ՍՊԸ-ի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:


Հաշտության համաձայնությունը հաստատող դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը կգրանցվի վերոնշյալ գույքերի նկատմամբ։

29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է հուշարձանների առաջադրումը ՅՈՒՆԵՍԿՕ-ում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
05.11.2026
Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալ չի պատրաստվում, բայց շարժվում է դեպի ԵՄ․ Փաշինյան