6.11.2026
Փողերի լվացում Գետահովիտում․ արգելանք է դրվել համայնքապետարանի շենքի վրա
prev Նախորդ նորություն

Հայաստանը կատարում է ԵԱՏՄ-ի նկատմամբ բոլոր պարտավորությունները․ Գևորգ Պապոյան

Հայաստանը լիարժեքորեն կատարել և շարունակում է կատարել ԵԱՏՄ շրջանակում ստանձնած բոլոր պարտավորությունները։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։


«Մենք ակնկալում ենք, որ միության անդամ բոլոր երկրները նույնպես ամբողջ ծավալով կկատարեն փոխադարձ պարտավորությունները»,- ընդգծել է նա։


Անդրադառնալով առկա սահմանափակումներին՝ Պապոյանը նշել է, որ դիմել են ԵՏՀ (Եվրասիական տնտեսական հանձնաժողով) և սպասում են արդարացի որոշման․


«Եթե արդար որոշում չլինի կամ այն կայացվի Հայաստանի դեմ, ապա վտանգավոր նախադեպ կստեղծվի, որի դեպքում ցանկացած պահի ցանկացած պետության դեմ կարող են սահմանափակումներ մտցվել»։


Նախարարի պնդմամբ՝ հայկական արտադրանքը լիովին համապատասխանում է սահմանված չափանիշներին ու փաստաթղթերին, սակայն հայկական ապրանքների նկատմամբ սահմանափակումները դեռևս պահպանվում են։


 


 


 

Օդային առաքում․ «Արմավիր» ՔԿՀ-ում բջջային հեռախոսներով ԱԹՍ է հայտնաբերվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
05.11.2026
Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալ չի պատրաստվում, բայց շարժվում է դեպի ԵՄ․ Փաշինյան