6.11.2026
Փրկարար ծառայությունը հորդորում է երթևեկել ձմեռային անվադողերով
prev Նախորդ նորություն

Ավազի ապօրինի արդյունահանում Մեծամորում․ պետությանը վերադարձվել է ավելի քան 22,5 մլն դրամ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ավազի արդյունահանմամբ զբաղվող ընկերությունը Մեծամոր համայնքի Արտաշար բնակավայրի վարչական տարածքում իրականացրել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանում, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է նյութական վնաս։


Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։


Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ընկերության կողմից պետությանը պատճառված 22 մլն 561 հզր ՀՀ դրամի վնասը վերականգնվել է:


Նախաքննությունը շարունակվում է։

Հայաստանում ծնելիությունը կրճատվել է 3,8%-ով, մահացությունը՝ 4,8%-ով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
05.11.2026
Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալ չի պատրաստվում, բայց շարժվում է դեպի ԵՄ․ Փաշինյան