6.11.2026
Աբդուլ Էլ-Սայեդը հաղթել է Սենատի ընտրություններում և հայտարարել ՀՀ-ին աջակցելու մասին
prev Նախորդ նորություն

Wizz Air-ի Պրահա–Հռոմ չվերթի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Վենետիկում

 


Wizz Air ավիաընկերության՝ Պրահայից Հռոմ չվերթն իրականացնող ինքնաթիռը ուղղորդվել է Վենետիկ՝ օդանավում պայթյունի սպառնալիքի մասին հաղորդման պատճառով, հայտնել են Իտալիայի քաղաքացիական ավիացիայի թռիչքների ապահովման ազգային ծառայությունից (Enav)։


«Պայթյունի սպառնալիքի պատճառով տագնապ է հայտարարվել Wizz Air-ի Պրահա–Հռոմ չվերթի առնչությամբ։ Տեղեկություն է ստացվել օդանավում հնարավոր պայթուցիկ սարքի առկայության մասին, ինքնաթիռը վայրէջք է կատարել Վենետիկում», — հայտնել է գործակալության զրուցակիցը։


Նրա խոսքով՝ իտալական լրատվամիջոցների տեղեկությունն այն մասին, թե զանգ է ստացվել «Ֆյումիչինո» օդանավակայանի կարգավարական ծառայությունում, չի համապատասխանում իրականությանը։ Ոլորտի աղբյուրների տվյալներով՝ պայթյունի սպառնալիքի մասին հաղորդումն ստացվել է անմիջապես Enav-ում։

 Լուսանկարը` primeminister.am
05.11.2026
Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալ չի պատրաստվում, բայց շարժվում է դեպի ԵՄ․ Փաշինյան