6.11.2026
Հայաստանում բենզինը մեկ տարում թանկացել է 17,3%-ով, իսկ դիզվառելիքը՝ 37,3%-ով
prev Նախորդ նորություն

Հայաստանը միացել է AQUATECH նախագծին. ի՞նչ է այն ենթադրում

Ինչպե՞ս ժամանակակից տեխնոլոգիաների, գիտական տվյալների և տարածաշրջանային համագործակցության համադրմամբ ակվակուլտուրան դարձնել ավելի կայուն, արդյունավետ և դիմակայուն և ի՞նչ է անում Հայաստանն այդ ուղղությամբ:

Մեր երկիրը միացել է AQUATECH՝ «Կայուն ակվակուլտուրայի արտադրության համար համատեղ ջանքեր՝ տեխնոլոգիական առաջընթացի միջոցով» նախագծին: Այն իրականացվում է Interreg NEXT Black Sea Basin ծրագրի շրջանակում և միավորում է 6 կազմակերպություն՝ Հայաստանից, Հունաստանից, Բուլղարիայից, Վրաստանից և Թուրքիայից։ Հայաստանի գործընկերը Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնն է:

Լրագրողների հետ հանդիպմանը ծրագրի համակարգող Սոնա Խոջոյանը ներկայացրեց այն խնդիրները, որոնք հիմք են հանդիսացել նման նախագծի կյանքի կոչմանը: Այն է՝ Սևծովյան ավազանի ծովային տարածքները բախվում են շրջակա միջավայրի դեգրադացման, ակվակուլտուրայի ոչ կայուն գործելակերպերի և ոլորտի տնտեսական անկայունության հետ կապված լուրջ մարտահրավերների, այդ տարածքներում առկա են ջրի աղտոտվածության, ինչը սպառնում է ինչպես ջրային էկոհամակարգերի առողջությանը, այնպես էլ տեղական համայնքների կենսապահովման հնարավորություններին։
Նրա խոսքով՝ Հայաստանում ծրագիրն իրականացվելու է ձկնաբուծարանների մասշտաբով:

«Նախագծի հիմնական գաղափարն է՝ օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաները, գիտական տվյալները և տարածաշրջանային համագործակցությունը՝ ակվակուլտուրան ավելի կայուն, արդյունավետ և դիմակայուն դարձնելու համար: AQUATECH-ի ընդհանուր նպատակն է բարձրացնել ակվակուլտուրայի կայունությունն ու արտադրողականությունը Սևծովյան ավազանի ծրագրի իրականացման տարածքում՝ ներդնելով շրջակա միջավայրի մոնիթորինգի առաջադեմ տեխնոլոգիաներ, խթանելով շահագրգիռ կողմերի համագործակցությունը և տարածելով լավագույն գործելակերպերը», - նշեց բանախոսը։

Վաղ նախազգուշացման համակարգերի ներդրման, հիդրոդինամիկ մոդելների մշակման և շրջակա միջավայրի համապարփակ գնահատումների իրականացման միջոցով նախագիծը նպատակ ունի բարելավել ջրի որակի կառավարումը, հիվանդությունների վերահսկումը և ակվակուլտուրայի գործունեության արդյունավետությունը։ Ըստ Խոջոյանի՝ ակնկալվող փոփոխությունը շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունների էական նվազումն է և ակվակուլտուրայի տնտեսությունների տնտեսական կենսունակության բարձրացումը, ինչը կնպաստի ավելի առողջ ջրային էկոհամակարգերի և ավելի դիմակայուն տեղական տնտեսությունների ձևավորմանը։

«AQUATECH-ի հիմնական արդյունքներն են ավտոմատացված մոնիթորինգի կայանների տեղադրումը, հիդրոդինամիկ մոդելի մշակումը, թվային Community of Practice (dCoP)՝ մասնագիտական համագործակցության և գիտելիքի փոխանակման հարթակի ստեղծումը, ինչպես նաև համապարփակ կրթական և տեղեկատվական-գովազդային նյութերի մշակումը։ Այս արդյունքները օգտակար կլինեն շահագրգիռ կողմերի լայն շրջանակի համար՝ ներառյալ ակվակուլտուրայի տնտեսությունների ներկայացուցիչներին, հետազոտողներին, քաղաքականություն մշակողներին և տեղական համայնքներին»,- նշեց ծրագրի համակարգողը։

Նա ավելացրեց, որ AQUATECH նախագծի նախատեսվող մոտեցումը հիմնված է տեխնոլոգիական նորարարության, շահագրգիռ կողմերի ներգրավման և կարողությունների զարգացման համադրության վրա։ «Այս համատեղ ջանքերի միջոցով AQUATECH նախագիծը նպատակ ունի ձևավորել Սևծովյան ավազանի ավելի կայուն և դիմակայուն ակվակուլտուրայի ոլորտ՝ միաժամանակ նպաստելով շրջակա միջավայրի պահպանությանը և տեղական համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը»,- հավելեց Խոջոյանը։

Նշենք, որ ծրագրի տևողությունը 30 ամիս է։


 


 

Գագիկ Բեգլարյանի կալանքը երկարաձգել է 2 ամսով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
05.11.2026
Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալ չի պատրաստվում, բայց շարժվում է դեպի ԵՄ․ Փաշինյան