22.10.2025
Սա ծրագրված հարձակում է ոչ միայն Հայոց եկեղեցու, այլ նաև ողջ հայ ժողովրդի դեմ․ ՀՅԴ
prev Նախորդ նորություն

Ձերբակալվել է Մանկավարժական համալսարանի ռեկտորը և բուհի այլ աշխատակիցներ

Քիչ առաջ ձերբակալվել է Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը և բուհի այլ աշխատակիցներ, գրում է 24News։


Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների՝ Գևորգյանին ենթադրյալ կաշառք տալ/ստանալու գործով են ձերբակալել:  Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ Կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորը:

Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ: Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են նաև համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ:

Դատախազությունը կքննի Նաթան Սրբազանի խոսակցության ձայնագրությունը
Հաջորդ նորություն next