24.10.2025
Փաստաբանների պալատը ուսումնասիրում է Կոչուբաևի նկատմամբ քրեական վարույթի իրավաչափությունը
prev Նախորդ նորություն

Սա ծրագրված հարձակում է ոչ միայն Հայոց եկեղեցու, այլ նաև ողջ հայ ժողովրդի դեմ․ ՀՅԴ

Հայաստանեայց Առաքելական Սուրբ եկեղեցւոյ դէմ ՀՀ իշխանութիւններուն սանձազերծած յարձակումներուն ու հալածանքներուն եւ հակազգային գործունէութեան ի տես, Հ.Յ.Դ. Բիւրոն բացարձակապէս անընդունելի կը գտնէ այդ բոլորին հեղինակ անձը արժանացնել Կիլիկիոյ կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․Տ Արամ Ա.-ի յատուկ ուշադրութեան, ինչ որ արդարօրէն յառաջացուցած է Սփիւռքի եւ Հայրենիքի հայ հանրութեան բուռն ընդվզումը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոն։


«Հայրենիքի մէջ տեղի ունեցածը ծրագրուած յարձակում է ոչ միայն Հայ եկեղեցուոյ, այլ հաւատաւոր ողջ հայ ժողովուրդին, անոր ինքնութեան եւ ազգային նկարագիրին վրայ, եւ երբեք կարելի չէ զայն ընկալել իբրեւ եկեղեցւոյ եւ պետութեան միջեւ հակամարտութիւն:


Այս օրերուն ՀՀ իշխանութիւններուն կողմէ բարձրաստիճան հոգեւորականներու կալանաւորումներն ու եկեղեցուոյ թիրախաւորման դատապարտելի վարքագիծը հրամայական պահանջ կը ստեղծէ՝ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ կաթողիկոսական աթոռներուն համընդհանուր ճիգերով պաշտպանել հայ ժողովուրդի կեանքին մէջ բացառիկ ազգային արժէք ներկայացնող եկեղեցին:


Մեր յորդորն է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ երկու Կաթողիկոսներու սերտ համագործակցութեամբ եւ իրենց շուրջ համախմբուած մեր ժողովուրդի անմնացորդ աջակցութեամբ՝ Հայ Եկեղեցին պաշտպանուի ամէն տեսակ քանդիչ, հայ ժողովուրդի ինքնութիւնը խաթարող եւ նսեմացնող ներքին ու արտաքին ոտնձգութիւններէն…»։


 

Ձերբակալվել է Մանկավարժական համալսարանի ռեկտորը և բուհի այլ աշխատակիցներ
Հաջորդ նորություն next