21.10.2025
Հայաստանը հանձնառու է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանմանը
prev Նախորդ նորություն

Քննարկվել են հանցավորության կանխարգելմանն ուղղված միջոցառումները

ՆԳ նախարարի գլխավորությամբ քննարկվել են հանցավորության կանխարգելմանն ուղղված միջոցառումները․ կձևավորվի նոր ստորաբաժանում։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։


Մինչև տարեվերջ Ներքին գործերի նախարարության կազմում կձևավորվի հանցավորության պաշտոնական վիճակագրության վարման, այդ թվում՝ արհեստական բանականության միջոցով վերլուծության ու դրա հիման վրա հանցավորության առավել արդյունավետ կանխարգելման համար առաջարկների, ուղղորդող վերլուծությունների մշակման համար պատասխանատու ստորաբաժանում։


Ներքին գործերի նախարարի գլխավորությամբ քննարկվել են հանցավորության կանխարգելմանն ուղղված միջոցառումները, այդ թվում՝ ոստիկանության Ինֆորմացիոն կենտրոնի վերաիմաստավորման տեսլականը։


 


 

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը Կոչուբաևի կալանավորման պատճառով գործադուլ է հայտարարում
Հաջորդ նորություն next