20.10.2025
Առաջիկա 5 օրերին ջերմաստիճանը չի նվազելու
prev Նախորդ նորություն

Ձերբակալվել են Իջևանի նախկին քաղաքապետն ու նրա որդին

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Իջևանի նախկին քաղաքապետն ու նրա որդին։ Լրատվամիջոցներին տեղեկությունը հաստատել են կոմիտեից։


Նրանք մեղադրվում են փողերի լվացման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։


Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանը դեռևս 2025 թվականի մարտի 28-ին վարույթ էր ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազությունը պահանջում էր Իջևան համայնքի նախկին ղեկավար Վարուժան Ներսիսյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել 5 անշարժ գույք և դրամական միջոցներ։


 

Միասնականությամբ ու հավատով կերտենք մեր ապագան և հասնենք նոր հաղթանակների. Ծառուկյան
Հաջորդ նորություն next