13.10.2025
Լուսանկարը` Yerevan today
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն իրավապահները «Սպայկա»-ի գործով դիմել են Հայաստանի Գլխավոր դատախազությանը

Լուսանկարը` Sputnik
Լուսանկարը` Sputnik

Հայաստանի խոշորագույն գյուղմթերք արտահանող «Սպայկա» ընկերության շուրջ ստեղծված իրավական հակամարտությունը դուրս է եկել նոր՝ միջպետական մակարդակ։


Ռուսաստանի իրավապահ մարմինները քրեական գործի շրջանակում, որի մանրամասները դեռևս չեն բացահայտվում, իրավական օգնության պաշտոնական միջնորդություն են ներկայացրել Հայաստանի Գլխավոր դատախազություն։ Այս զարգացումը տեղի է ունենում Ռուսաստանի տարածքում ընկերության 100-ից ավելի բեռնատարների՝ արդեն մեկուկես ամիս շարունակվող արգելափակման ֆոնին։


Միջնորդության ստացման փաստը «Ազատություն» ռադիոկայանի գրավոր հարցմանն ի պատասխան հաստատել են ՀՀ Գլխավոր դատախազությունից։ Միևնույն ժամանակ, գերատեսչությունը հրաժարվել է տրամադրել միջնորդության բովանդակության կամ ռուսական կողմի քրեական գործի հիմքերի վերաբերյալ որևէ մանրամասն։


Սեպտեմբերի 1-ին Ռուսաստանի իրավապահ մարմինները առգրավել են հայկական «Սպայկա» ընկերությանը պատկանող մոտ 100 բեռնատար։ Որոշ աղբյուրների համաձայն, «Սպայկա» բեռնատարների առգրավումը կապված է ընկերության կողմից որոշակի ֆինանսական պարտավորություններ չկատարելու հետ, այդ իսկ պատճառով ռուսական իշխանությունները կալանավորել են բեռնատարները։

Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
13.10.2025
Ըստ Լևոն Զուրաբյանի՝ Փաշինյանն է մերժել Ղարաբաղի հարցով «միակ հնարավոր» պլանը