25.11.2024
Հետախույզ. ՆԱՏՕ-ի կենտրոնը Վրաստանում կարող է օգտագործվել Հյուսիսային Կովկասում գործողությունների նախապատրաստումն իրականացնելու համար
prev Նախորդ նորություն

Զարդուշտ Ալիզադե.Պատերազմ չի լինի՝Ադրբեջանին Ղարաբաղը պետք չէ

Ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն բացառում է լայնամասշտաբ պատերազմի սկսման հնարավորությունը: Նրա խոսքով, շփման գծի վրա փոխհրաձգություն տեղի է ունենում Բիշքեկում 1994-ին հրադադարի արձանագրության ստորագրումից ի վեր:

Դրանք պարբերական, կառավարելի բնույթ են կրում: «Հիմա ակտիվության նոր փուլ է սկսվել: Ես բացառում եմ լայնամասշտաբ պատերազմի սկսման հնարավորությունը: Ղարաբաղն Ադրբեջանին պետք չէ, Ռուսաստանին` առավել ևս: Կրեմլը երկու երկրին իր վերահսկողության տակ է պահում», - հայտարարել է Զարդուշտ Ալիզադեն:

«Իմ դիտարկումները ցույց են տվել, որ մեր մարդկանց հետաքրքրող միակ բանը դոլարի փոխարժեքն է», - համարում է քաղաքագետը: Պատասխանելով նախագահների հանդիպման հնարավորության մասին հարցին, Զարդուշտ Ալիզադեն նշել է, որ նրանք խոսելու բան չունեն. «Երկրների ղեկավարների դիրքորոշումները տրամագծորեն հակառակ են, շփման, փոխադարձ հարգանքի կետեր չկան: Ոչ ոք չի ուզում լուծել այդ խնդիրը: Դրա համար էլ նման հանդիպումն ուղղակի անիմաստ կլինի: Մյուս կողմից էլ, նրանց կարող եմ ասել. տղերք, սկսեք ակտիվություն ձևացնել», փոխանցում է minval.az-ը:

«Արդեն 20 տարի է` Ղարաբաղը փաստացիորեն չի պատկանում Ադրբեջանին: Բիշքեկյան արձանագրությամբ երկիրը պարտավորություն է ստանձնել առ այն, որ չի փորձի ուժով հետ գրավել Ղարաբաղը: Իսկ ի՞նչ է փոխվել: Հասարակությունն արթնացե՞լ է, ցա՞վ է զգացել: Պատկերացրեք այնպիսի իրավիճակ, երբ բոլոր ղարաբաղցիներին հանկարծ հայտարարեն, որ իրենց Բաքվից տեղահանում են դեպի Ադրբեջանի խորքը… Դժվար չէ կռահել, թե ինչ տեղի կունենա», - նշել է քաղաքագետը:

Նրա խոսքով, Արևմուտքում լավ տեղեկացված են և գիտեն, որ ղարաբաղյան կարգավորման հարցում ակտիվանալու ռեսուրս չունեն: Եվ հիմնական լծակները գտնվում են Ռուսաստանի ձեռքում;