28.11.2025
Հրդեհ Մեղրի քաղաքում
prev Նախորդ նորություն

Ովքեր են լինելու առողջապահության ապահովագրության շահառուները 1-ին, 2-րդ, 3-րդ փուլերում

Առողջապահության նախարարի գնահատմամբ՝ առողջապահության համընդհանուր ապահովագրության նախագիծը, որն իրենք մշակում են արդեն 3 տարի, պատմական է, քանի որ դրանով հիմք են դնում առողջության մասին հոգ տանելու նոր համակարգի։


Ազգային ժողովում ներկայացնելով նախագիծը՝ Անահիտ Ավանեսյանն ասաց, որ Առողջապահության համընդհանուր ապահովագրության նախագիծը ներդրվելու է փուլային տարբերակով՝ 3 տարիների ընթացքում։ «Մեր նպատակն է, որ 2029թ-ին արդեն մեր բնակչության ճնշող մեծամասնությունը ունենա այս համակարգի հասանելիություն և ապահով լինի իր առողջության հետ կապված առաջնային անհրաժեշտ սպասարկման։


Օրենքը անդրադառնում է թե սուբյեկտներին, ապահովագրական փաթեթին, շրջանակներին, փոխհատուցման կարգին, թե ով է իրականացնելու ապահովագրումը, պետական հիմնադրամի ստեղծման ողջ կառուցակարգերն է կարգավորում և անդրադառնում է բողոքների քննմանը, ինչպես նաև պացիենտների, ԲԿ-ների կամ այլ սուբյեկտների կողմից իրավահարաբերությունների կարգավորմանը»;


Ավանեսյանը հայտնեց, որ 2026-ին՝ 1-ին փուլով կապահովագրվեն 2 խումբ, առաջին խումբը պետության կողմից ապահովագրավճարի փոխհատուցմամբ ապահովագրվող անձինք են, դրանք մինչև 18 տարեկաններն են, 65+ տարիքի անձինք են և 18-65 տարեկան հաշմանդամության 1-ին, 2-րդ, 3-րդ կարգ ունեցողներն են, ֆունկցիոնալության գնահատական ունեցող անձինք են, անապահովության 28 բալից ավելի ունեցողներն են։


2-րդ խումբն այն անձինք են, որոնք իրենք են վճարելու իրենց ապահովագրության համար, դա վերաբերում է 200 000 դրամից ավելի աշխատավարձ վաստակող անձանց։


«Այս մեկնարկային, հաշվարկային շեմին՝ սա նշանակում է, հարկերը ներառյալ, եթե անձը մի քնաի տողում է աշխատում, ապա հաշվարկվում է 2 տեղում աշխատավարձի հանրագումարը։ Եթե հանրագումարը 200 000 դրամից ավելի է, ուրեմն նա կընդգրկվի 2026 թ-ի առողջության ապահովագրության համակարգում»։


2027 թ-ից կներառվեն մինչև 200 000 դրամ աշխատավարձ ստացող անձինք, իսկ 2028 -ից մյուս անձինք, օրինակ, գյուղացիական տնտեսություններում զբաղված անձինք, աշխատող անձանց հետ փոխկապակցվածները, օրինակ ուսանողները։


 

Բռնության ցանկացած դրսևորում բացարձակապես անընդունելի է. ՄԻՊ
Հաջորդ նորություն next