26.11.2024
Իրանում խորհրդարանական ընտրություններ են. պայքարը կծավալվի պահպանողականների և բարեփոխիչների միջև
prev Նախորդ նորություն

Մոգերինի. Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը ԵՄ առաջնահերթությունն է

Միջազգային իրավունքի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մնում է ԵՄ-ի գլխավոր առաջնահերթություններից մեկը: Այդ մաիսն հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:

Նրա խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն այն ֆորմատն է, որի հետ համաձայնվել են բոլոր կողմերը և այն արժանացել է ՄԱԿ-ի Անվտանգութան խորհրդի հավանությանը: "Մենք շարունակելու են աջակցել համանախագահների ջանքերին, այդ թվում իրենց հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Սալբերի միջոցով: Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների մեծ մասը միտված է գործնական քայլերի մշակմանը, որոնք պետք է իրականացվեն հակամարտության համընդհանուր կարգավորման համար", - ասել է նա:

Մոգերինիի խոսքով, մի քանի ամիս առաջ նախագահներ Ալիևն ու Սարգսյանը հաստատել են, որ շարունակելու են կառուցողական քննարկումները առաջարկությունների շուրջ: Պետք է զերծ մնալ սադրիչ հայտարարություններից և թուլացնել լարվածությունը, փոխանցում է նրա խոսքերը Trend-ը:

"Նախորդ տարի օգտագործվել է ծանր հրետանաին քաղաքացիական բնակչության դեմ: Հայաստանի և Ադրբեջանի առաջներդները պետք է կամք ցուցաբերեն և մոտեցնեն խաղաղությունը, քանի որ այն թույլ կտա բացել սահմանները, նպաստել կապերի և առևտրի զարգացմանը", - ասել է նա: