7.12.2024
Մոգերինի. Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը ԵՄ առաջնահերթությունն է
prev Նախորդ նորություն

Ադրբեջանն ու Իրանը կվերականգնեն նավթի փոխանակումը

Ադրբեջանի ու Իրանի միջև նավթային սվոպի մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի մոտակա օրերին: Այդ մասին հայտարարել է Իրանի նավթի փոխնախարար Ռոքնեդդին Ջավադին:

Նրա խոսքով, Իրանը հինգ տարվա ընդմիջումից հետո պատրաստվում է վերականգնել նավթային սվոպը Ադրբեջանի հետ՝ ներկրելով նավթը կասպյան նավահանգիստներ և նույնքաքանակ ադրբեջանական նավթն արտահանելով Պարսից ծոցի երկրներ: Համաձայնագիրը պետք է ուժի մեջ մտնի մոտակա օրերին:

Փոխնախարարը նշել է, որ նավթային սվոպի մասին համաձայնագիրը կնքվել է իրանի նավթային ազգային ընկերության և SOCAR-ի միջև, փոխանցում է Fars News Agency-ին: Ադրբեջանի հետ նավթային սվոպի վերականգնումը տեղի է ունենում Թուրքմենստանի ու Ղազախստանի հետ նույնատիպ գործարքների վերականգնման ֆոնին:

Նեկա նավահանգիստն Իրանի հյուսիսում ունի բավարար հնարավորություններ Թուրքմենստանից, Ղազախաստանից, Ադրբեջանից ու ՌԴ-ից նավթ ներկրելու համար: