26.11.2024
Ադրբեջանն ու Իրանը կվերականգնեն նավթի փոխանակումը
prev Նախորդ նորություն

ՌԴ-ը բարձրացնում է բենզինի ակցիզները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դաշնային օրենք է ստորագրել, ըստ որի ապրիլի մեկից բարձրանում են բենզինի ակցիզները: Ֆինանսների նախարարության հաշվարկներով, ակցիզների դրույքների բարձրացման արդյունքում բենզինի գները կարող են բարձրանալ 6,5–7%-ով:

Կրեմլի մամուլի ծառայության հրապարակած տեղեկատվության մեջ նշված է, որ 2016թ.-ի ապրիլի մեկից բարձրացվում են ավտոմոբիլային բենզինի, դիզվառելիքի ակցիների դրույքները:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ "Роснефть" ընկերության դուստր ընկերությունը՝ "Роснефть Армения"-ն, հանդիսանում է Հայաստան նավթամթերքների գլխավոր մատակարարը, դիտորդների կարծիքով կարելի է սպասել, որ ՌԴ-ում բենզինի ակցիզների բարձրացումը կարող է հանգեցնել հայկական շուկայում բենզինի գների որաշակի աճի:

Նախագահի ստորագրած փաստաթղթով, 2016թ.-ի ապրիլի մեկից բենզինի ակցիզի գները բարձրանալու են մեկ լիտրի համար երկու ռուբլով, դիզվառելիքի համար՝մեկ լիտրի համար մեկ ռուբլով, փոխանցում է ՌԲԿ-ը:

Ֆինանսների նախարարության աղբյուրը նշում է, որ բենզինի գները բարձրացվում են բյուջեի մուտքերն ավելացնելու համար նավթի ցածր գների պայմաններում: Նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ բյուջետային ծանր դրության պայմաններում, դա միակ միջոցն է համալրելու ճանապարհային հիմնադրամները:

Վերջին անգամ վառելիքի ակցիզները տարվա ընթացքում երկու անգամ բարձրացվել են 2013թ.-ին՝ այդ ժամանակ դրանք ավելացվել էին սկզբից հունվարին, հետո հուլիսին: