3.11.2024
ՌԴ-ը բարձրացնում է բենզինի ակցիզները
prev Նախորդ նորություն

Reuters. Ալիև կրտսերը դարձել է հոր ժառանգության գերին

Եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին վիճակված է ազատել նավթ արդյունահող իր երկիրը տնտեսական ճգնաժամի ճիրաններից, ապա նա պետք է այնպիսի պատրաստակամություն ցուցաբերի, որը հայտնի ընտանիքի զավակը չի ցուցադրել 13 տարվա իր իշխանության ժամանակ: Այդ մասին փոխանցում է Reuters-ը:

54-ամյա Ալիևը բախվել է նավթի գների անկման և խորը ճգնաժամի հետ, որն արժեզրկել է մանաթը, դանդաղեցրել է տնտեսության աճը և փողոց է դուրս բերել հազարավոր դժգոհների: Ալիև-կրտսերին ճանաչող մարդիկ նրա մասին խոսում են, որպես լավ ադմինիստրատորի, որը կարևոր քայլեր է ձեռնարկում ճգնաժամի հաղթահարման համար:

Սակայն որոշ դիտորդներ նշում են, որ սակայն իրական տնտեսական բարեփոխումներ չեն լինելու՝ բարձրաստիճան պաշտոնանյաների և խորհրդականների ապարատի պատճառով, որը Ալիևը հորից ժառանգություն է ստացել: Կառավարության ղեկավար Արտուր Ռասիզադեն վարչապետի աթոռին է գտնվում 1998թ.-ից, երբ նախագահ էր Հեյդար Ալիևը: Նախագահի աշխատակազմի ազդեցիկ ղեկավար Ռամիզ Մեհտիևն այդ պաշտոնը զբաղեցրել է ավելի վաղ՝ 1995թ.-ից:

Ադրբեջանում Նորվեգիայի նախկին դեսպան Սթեյնար Գիլն անդրադառնալով այն հարցին, արդյոք Ալիևը ընդունակ է իրական բարեփոխումներ իրականացնել, հայտարարել է, որ ինքը դրանում կասկածում է և եթե նա այդպիսի ցանկություն ունենար, ապա չէր պահի այդ հին գվարդիան:

Իլհամ Ալիևը կյանքի մեծ մասն անցկացրել է հոր ստվերում, ով խորհդային տարիների կոմունիստական կուսակցության անդամ էր, գլխավորում էր Ադրբեջանի ԱԱԾ-ը, իսկ այնուհետև նաև ԽՍՀՄ իշխող վարչակազմի մաս էր: Ալիև-կրտսերը ուսում է ստացլ Մոսկվանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում, այնուհետև 1993թ.-ին հոր՝ իշխանության վերադառնալուց հետո սկսել է բարձր պաշտոններ զբաղեցնել:

Հորից որդուն իշխանությունը փոխանցելու տարիներին իսթեբլիշմենթի մեջ գտնվող պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ Ալիև-կրտսերը չունի ծնողի խարիզման:
ԱՄՆ-ը աջակցում է ՌԴ-ն ու ՀՀ-ը շրջանցող Հարավային գազային միջանցքին
Հաջորդ նորություն next
 ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման քայլերը
01.11.2024
ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման քայլերը