3.11.2025
Փարաքարի սպանությունը փետրվարյան վրեժխնդրության շարունակությունն է. ՆԳ նախարար
prev Նախորդ նորություն

ՆԳ նախարարը «անհեթեթ» է համարում իր պաշտոնանկության մասին լուրերը

Լուսանկարը՝ parliament.am
Լուսանկարը՝ parliament.am

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 3-ին Ազգային ժողովում կտրուկ հերքեց իր մոտալուտ պաշտոնանկության և իրեն Արգիշտի Քյարամյանով փոխարինելու մասին մամուլի տեղեկությունները՝ դրանք որակելով «անհեթեթ լուրեր»։ Լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց, որ մեկնաբանություններ տալ չի ցանկանում, քանի որ «մշտապես ստահոդ տեղեկություններ են տարածվում նախարարության վերաբերյալ»։


Պատասխանելով հարցին, թե արդյոք վարչապետը գոհ է իր աշխատանքից, Սարգսյանն ասաց, որ ինքը չպետք է գնահատականներ հնչեցնի վարչապետի անունից։ Անդրադառնալով գերատեսչության աշխատանքին՝ նա նշեց, որ 2025 թվականի առաջին ինն ամիսների արդյունքներով նախարարությունն ունի «բավական մեծ ձեռքբերումներ», սակայն դրանց հետ մեկտեղ կան նաև «ախտորոշված խնդիրներ», որոնք լուծման կարիք ունեն։


Նախարարը նաև բացառեց այն ենթադրությունը, թե վարչապետի հնարավոր դժգոհության պատճառը Մերձավանում տեղի ունեցած իրադարձությունները չկանխելն է եղել։ «Նման բան չկա։ Ոչ, նման քննարկում [վարչապետի հետ] չի եղել», - եզրափակեց Արփինե Սարգսյանը։

Լուսանկարը՝ Քննչական կոմիտե
Հաջորդ նորություն next