7.12.2024
Reuters. Ալիև կրտսերը դարձել է հոր ժառանգության գերին
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը աջակցում է ՌԴ-ն ու ՀՀ-ը շրջանցող Հարավային գազային միջանցքին

Այսօր Բաքվում Հարավային գազային միջանցք նախագծի խորհդակցական խորհրդի երկրորդ նիստում մասնակիցներն ընդունել են համատեղ հռչակագիր: Փաստաթղթում ընդգծվում է էներգակիրների արդյունահանողների, տարանցիկ երկրների և սպառողների միջև ռազմավարական հարաբերությունների խորացման կարևորությունը՝ եվրոպական շուկաները Ադրբեջանի էներգակիրներով ապահովելու նպատակով:

Փաստաթուղթն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵՄ-ի արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի ներկայությամբ ստորագրել են նիստին մասնակցող 12 նախարարները:

ԱՄՆ պետքարտուղարության միջազգային էներգետիկ հարցերով հատուկ ներկայացուցիչ և համակարգող Ամոս Հոքշթեյնը Բաքվում հայտարարել է, որ այդ նախագիծը կարևոր նշանակություն ունի Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման համար: Նրա խոսքով, ԱՄՆ-ը շարունակելու է աջակցել Հարավային գազային միջանցք ծրագրին, փոխանցում է haqqin.az-ը: Նախաձեռնողների խոսքով, այդ նախագիծը, որը շրջանցում է Հայաստանն ու ՌԴ-ն, կարևոր դերակատարում ունի Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար:

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերատ Ալբայրակը, խոսելով TANAP նախագծի մասին, նշել է, որ Թուրքիան քաղաքական, տնտեսական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերելու նախագծին, որը Հարավային գազային միջանցքի կարևորագույն մասն է: