26.11.2024
Թուրքիան և Վրաստանը կավելացնեն երկկողմ առևտրի ծավալները
prev Նախորդ նորություն

Իրանում խորհրդարանական ընտրություններ են. պայքարը կծավալվի պահպանողականների և բարեփոխիչների միջև

Իրանում այսօր մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները և իրանցիները պետք է ընտրեն մեջլիսի 290 պատգամավորի, ինչպես նաև 88 աստվածաբանի և շարիաթի մասնագետների, որպես Փորձագետների խորհրդի անդամներ ութ տարի ժամկետով:

Այս ընտրություններն առաջինն են Իրանի ու Արևմուտքի միջև միջուկային գործարքից հետո, ինչը հանգեցրեց տնտեսական պատժամիջոցների չեղարկմանն ու Հասան Ռոհանիի գլխավորությամբ իշխող էլիտայի մեծ հաղթանակի: Այս անգամ պայքարն ընտրություններում տեղի է ունենալու չափավոր ու բարեփոխիչ ճամբարը ներկայացնող կոալիցիայի ու պահպանողականների միջև: ԿԸՀ նախատեսում է, որ քաղաքացիների ակտիվությունը կհասնի 70%-ի, փոխանցում է euronews-ը:

Բարեփոխիչները պաշտպանում են նախագահ Հասան Ռոհանիի քաղաքականությունը, միջուկային համաձայնագիրն ու ներդրումների ներգրավումը դեպի Իրան: Պահպանողականները դժգոհ են նրա ուղենիշից:

ՌԴ ԳԱԱ արևելագիտության ինստիտոըտի ավատ գիտաշխատող Վլադիմիր Սաժինը հայտարարել է, որ ռահբար Ալի Համենեին 76 տարեկան է և նա հիվանդ է քաղցկեղով: Մեծ է հավանականությունը, որ հենց փորձագետների խորհուրդն է ընտրելու Իրանի նոր գերագույն ղեկավարին, փոխանցում է Գազետա.ռու կայքը: Ռահբարը հատուկ ուշադրությամբ է հետևելու այս ընտրություններին:

Սաժինը նշել է, որ Ռոհանին կարողացել է հաղթահարել հակամարտությունն Արևմուտքի հետ և հասնել Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների մեծ մասի չեղարկմանը: Դա դրական է ընկալվում իրանցիների մեծամասնության կողմից: Սակայն Համենեին չէր ցանկանում տեսնել Ռոհանիի այդպիսի տրիումֆը: Ռահբարին ավելի ձեռնտու է պահպանել բալանսը քաղաքական ուժերի միջև:

Վաշինգտոնի Մերձավոր Արևելքի ինստիտուտի փորձագետ Ռոբի Բերրետը հայտարարել է, որ հոգևորականների շրջանում պահպանողական էլեմենտներն ու Իսլամական հեղափոխության պահապանների խորհրդի անդամները դժվար թե թույլ տան Ռոհանիին հնարավորություն ստանալ փոխարինել Համենեին: Նրա խոսքով, Համաեին կրկին շարժվում է դեպի աջ: Փորձագետի խոսքով, ընտրություններից առաջ դիտորդական խումբը չեզոքացրել էր շատ բարեփոխիչների, որպեսզի թուլացնի Ռոհանիի դիրքերը:

Պահպանողականները կառուցել են քարոզարշավը չափավոր նախագահ Հասան Ռոհանիի և բարեփոխիչների քննադատության վրա: Նրանց կարծիքով, օտարերկրյա մեծ ներդրումներն ու ներկրման ավելացումը կխաթարի իրանական ձեռնարկությունների դիրքերը: Իր հերթին, չափավորները քարոզորշավի ուղենիշ էին ընտրել կառավարության և բարեփոխումների աջակցությունը, նրանք աջակցում են միջուկային ծրագրին և Իրան ներդրումների ներգրավման ծրագրին: